Ավելին 5 տարի առաջ - 10:20 12-03-2021

ՊՐԻՅԱՆԿԱ ՉՈՊՐԱՆ ԵՎ ՆԻՔ ՋՈՆԱՍԸ ԿՀԱՅՏԱՐԱՐԵՆ «ՕՍԿԱՐ-2021»-Ի ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Դերասանուհի Պրիյանկա Չոպրա Ջոնասը և նրա ամուսինը՝ երգիչ Նիք Ջոնասը, մարտի 15-ին կհայտարարեն 93-րդ «Օսկար» մրցանակաբաշխության բոլոր անվանակարգերի հավակնորդներին:

Այս մասին հաղորդում է oscars.org-ը:

Ամուսինները կսկսեն հայտարարել հավակնորդների անունները Երևանի ժամանակով 17:19-ին: Ուղիղ հեռարձակումը հնարավոր կլինի դիտել կինոակադեմիայի կայքում և դրա պաշտոնական սոցիալական ցանցերում՝ Twitter-ում, YouTube-ում և Facebook-ում:

Միջոցառումը բաղկացած կլինի երկու մասից: Առաջինում Պրիյանկան և Նիքը կնշեն «Լավագույն երկրորդ պլանի դերասան», «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի», «Հագուստի լավագույն դիզայն», «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ կինոնկար», «Լավագույն գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն հնչյունավորում», «Լավագույն ադապտացված սցենար» և «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում հավակնորդների անունները:

Երկրորդ մասում հանդիսատեսին կներկայացվեն «Լավագույն դերասան», «Լավագույն դերասանուհի», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն կինոնկար» և այլ անվանակարգերում հավակնորդների անունները:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին