Մամուլ 5 տարի առաջ - 08:00 10-03-2021

ԻՆՉ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՒՄ ՏԱՎՈՒՇՈՒՄ․ ԻՐԱՎՈՒՆՔ

«Իրավունք» թերթը գրում է. «Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում շարունակում է իրա­վիճակը լարված մնալ: Թեպետ Պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկությունը, թե Տավուշի գյուղերում ռուս խաղաղապահները և ադրբեջանցիները սահմանի երկայն­քով չափագրումներ են անում, բայց, միևնույնն է, սա չի փարատում տավուշցիների մտահոգությունը:

Խնդիրն այն է, որ Տավուշի մարզ­պետ Հայկ Չոբանյանն ասել է, թե Հա­յաստանի սահմանը ինչպես նախկի­նում, այնպես էլ հիմա Զինված ուժերի և սահմանապահ ժողովրդի կողմից լի­արժեք պաշտպանվում է: Բայց ո՞րն է Հայաստանի սահմանը, ըստ փաշինյանական մարզպետի, թերևս սա հարցե­րի հարցն է:

Տեղացիներն անհանգս­տացած են, որ սեղանին է դրվելու անկլավները հանձնելու հարցը, իսկ պաշ­տոնատար անձինք էլ ներկայացնելու են, թե դրանք Հայաստանի Հանրապետությանը չէին և էլի վկայակոչելու են ինչ-ինչ քարտեզներ: Ավելին՝ մարզում անգամ շշուկներ են պտտվում, թե ռուս խաղաղապահների թիկունքի հետևում հանդիպում է տեղի ունեցել թուրքական կողմի հետ, և ձեռք են բերվել որոշակի համաձայնություններ, սակայն այն որ­քանով է համապատասխանում իրա­կանությանը, դժվար է ասել:

Համենայնդեպս, մինչև այս պահը որևէ փաստ չկա: Այս պահին միակ բանը, որ հաս­տատ է՝ այն է, որ տավուշյան սահմա­նապահ գյուղերում կան ռուս զինվորա­կաններ՝ ինչ առաքելությամբ, էլի հայտ­նի չէ, բայց միակ հուսադրողն այն է, որ դիրքային փոփոխություններ այդ կող­մերում դեռևս չկան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում