Արտաքին 5 տարի առաջ - 09:35 10-03-2021

ԻՆՁ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ ԷԻՆ «ԼՐՏԵՍԵԼ» ՆԱՎԱԼՆՈՒՆ. ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ RT-Ի ՆԱԽԿԻՆ ԼՐԱԳՐՈՂ

Գերմանացի լրագրող, փաստագրական ֆիլմերի հեղինակ Դանիել Լանգեն, որը վերջերս է դադարեցրել ռուսական RT հեռուստաալիքի հետ համագործակցությունը, Bild թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ RT-ի գերմանական ստորաբաժանման ղեկավարությունն անցյալ տարվա օգոստոսին իրեն հանձնարարել էր «լրտեսել» ընդդիմության առաջնորդ Նավալնուն և նրա համախոհներին: Այդ ժամանակ Նավալնին բուժվում էր բեռլինյան հիվանդանոցում թունավորումից հետո:

Մարտի 8-ին լույս է տեսել Լանգեի գիրքը, որտեղ նկարագրվում է Գերմանիայում RT-ի գործունեության «ետնաբեմը»: Գերմանացի տարբեր քաղաքական գործիչներ և լրագրողներ այդ գործունեությունը բնութագրում են իբրև ռուսական իշխանությունների պատվերով իրականացվող քարոզչություն: Լանգեն ավելի հեռու է գնում և Bild-ի հետ հարցազրույցում փաստացի պնդում, որ Գերմանիայում RT-ի ղեկավարությունն իրեն հանձնարարել է հետևել Նավալնուն ռուսական հատուկ ծառայությունների պատվերով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»