Ներքին 2 տարի առաջ - 14:42 27-10-2023

Վազգենի մասով ինձ մեղադրողները թող ինձ ասեն, թե իրենք ի՞նչ էին անում, երբ կոծկվում էր հոկտեմբերի 27-ի դատավարությունը. Սարգսյան

Վերջին հարցաքննությունը եղել է անցած տարի ԱԱԾ-ում, ընդ որում, մեկ ամսվա մեջ երկու անգամ են կանչել, բավականին հոգնեցուցիչ ու երկար հարցաքննություն էր, դրանից հետո ինձ այլևս չեն կանչել, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հոկտեմբերի 27-ի գործին՝ ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ գործի հետ կապված ոչ մի նոր բան իր ասելիքում չի եղել.«Կարծում եմ, որ հոկտեմբերի 27-ի բացահայտման խնդիրը հիմնականում ազգային անվտանգության դաշտում է և այդ մարմինն է, որ կարող է արտաքին քաղաքական հետքի մասով տեղեկություն տալ, հաստատել կամ հերքել։ Իսկ քանի դա ոչ հաստատված, ոչ էլ հերքված է, այդ վարկածը մնում է օդի մեջ և հոկտեմբերի 27-ը մնում է չբացահայտված։ Յուրաքանչյուր մարդ իր ներսում ինչ-որ չափով հոկտեմբերի 27-ը բացահայտել է և ունի իր սեփական մոտեցումները։ Եվ արդարադատության առաքելությունն էլ նրա համար է, որ հանրությանը համոզի՝ իր մոտեցումները ճիշտ կամ սխալ են եղել։ Ցավոք, մեր արդարադատությունն առ այսօր դա չի արել»։

Սարգսյանը նաև նշեց, որ գրեթե ամեն շաբաթ գնում է Սպարապետի շիրմաքարի մոտ.«Բոլոր հիշատակի օրերին էլ եկել եմ։ Կոտրված սրտով եմ գալիս։ Գուցե, իրավունք ունեն ինձ մեղադրելու, հնարավոր է՝ իմ մեղքի բաժինն էլ ունեմ, սակայն ես որևէ մեկի կողքին չեմ կանգնել։ Ես կանգնում եմ Հայաստանի պետության և պետականության կողքին։ Վազգենի մասով ինձ մեղադրողները թող ինձ ասեն, թե իրենք ի՞նչ էին անում, երբ կոծկվում էր հոկտեմբերի 27-ի դատավարությունը, երբ 5000 դրամով գնահատում էին հայ մարդու գինն ու արժեքը ու սպանում նրա հոգին այս երկրում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի