Արտաքին 5 տարի առաջ - 20:01 03-03-2021

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ COVID-19-Ի ԴԵՄ ԿԵՂԾ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԴԵՂԱՔԱՆԱԿՆԵՐ

Համաձայն Ինտերպոլի կայքում հրապարակված մամլո-հաղորդագրության՝ Չինաստանում և Հարավային Աֆրիկայում առգրավվել են կորոնավիրուսի կեղծ պատվաստանյութերի հազարավոր դեղաքանակեր:

Մինչ այդ Չինաստանում ոստիկանությունը մի շարք հետախուզումներ է իրականացրել արտադրական օբյեկտներում, որի արդյունքում հայտնաբերել է կորոնավիրուսի կեղծ պատվաստանյութեր վաճառող ցանց: Այս դեպքի առթիվ բերման է ենթարկվել 80 մարդ, և առգրավվել է ավելի քան երեք հազար դեղաքանակ կեղծված պատվաստանյութ:

Իսկ Հարավային Աֆրիկայի Ջերմիստոն քաղաքում, առգրավվել է շուրջ 400 սրվակ, որոնք պարունակում են մոտ 2.4 հազար դեղաքանակ կեղծ պատվաստանյութեր: Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել նաև Չինաստանի երեք և Զամբիայի մեկ քաղաքացու:

Ավելի վաղ Ինտերպոլը նախազգուշացում է տարածել Ոստիկանության միջազգային կազմակերպության անդամ երկրներին ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի տարածման ֆոնին հանցավոր գործունեության ակտիվացման վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան