Մամուլ 5 տարի առաջ - 10:15 27-02-2021

ԵՐԲ Է ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՀԱԿԱԴՐՎԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ. ԺՈՂՈՎՈՒՐԴ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի եւ շտաբի մյուս անդամների հայտարարությունը, որով պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը, շարունակում է լայն քննարկման առարկա լինել: Մինչեւ հիմա, սակայն, պաշտոնապես հայտնի չէ՝ ինչ պատճառով լարվեցին երբեմնի միմյանց համար վստահելի պաշտոնյաների հարաբերությունները։

Մի բան փաստ է. առաջին անգամ չէ, երբ Օնիկ Գասպարյանը հակադրվում է Նիկոլ Փաշինյանին, նրանց հարաբերությունները լարված են շատ վաղուց: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2020 թվականի նոյեմբերի 26-ին գրել էր, որ Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԳՇ պետի պաշտոնից, սակայն ե՛ւ կառավարությունից, ե՛ւ ՊՆ գեներալները նրան խնդրել են չհեռանալ, եւ Գասպարյանը ընդառաջել է։

Երկար քննարկումներից հետո իր մտերիմներին ասել էր, թե չի հեռանա եւ բանակին միայնակ չի թողնի: Մինչ այդ Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանին մի քանի առիթներով ասել է, որ վերջինս պետք է հրաժարական տա եւ գնա, եթե ցանկանում է, որ կայունություն ու զարգացում լինի երկրում, սակայն Փաշինյանը չի լսել նրան։ Չի լսել նաեւ, երբ Գասպարյանն ասել է, թե «Իսկանդեր»-ի մասին պետք չէ խոսել ընդհանրապես։

Փաշինյանի հայտարարությունը՝ փչացած «Իսկանդերի» մասին, եղավ այն կետը, որը Գասպարյանին եւ իր գործընկերներին ստիպեց հրապարակավ հայտարարություն տարածել եւ պահանջել նրա հրաժարականը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով