Մամուլ 5 տարի առաջ - 10:30 26-02-2021

ՈՎՔԵՐ ԵՆ ԱՌԱՎՈՏՅԱՆ ԵՂԵԼ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄՈՏ և ԻՆՉ ԵՆ ՈՐՈՇԵԼ. ԺՈՂՈՎՈՒՐԴ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ, երբ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հայտարարեց՝ վե՛րջ թավիշին, ուժային կառույցներում շունչները պահած սպասում էին, թե երբ են ստանալու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, տեղակալներին, գեներալներին ու գնդապետներին ձերբակալելու որոշումները:

«Ժողովուրդ» օրաթերթը ուժային կառույցների իր աղբյուրներից պարզեց, որ ե՛ւ ՀՀ դատախազությունից, ե՛ւ ՀՀ քննչական կոմիտեից, ե՛ւ ԱԱԾ-ից ՀՀ կառավարության սուրհանդակներին հստակ հասկացրել են, որ չեն ենթարկվելու անօրինական որեւէ հրամանի:

Ավելին, բացատրել են, որ ռազմական դրության պայմաններում որեւէ դեպքում Օնիկ Գասպարյանին կամ որեւէ այլ զինվորականի չեն ձերբակալի, չեն միջնորդի ձերբակալության համար, հետեւաբար ՀՀ կառավարությունը հասկացել է, որ ուժային կառույցներից միայն փոքրիշատե իրենց վերահսկողության տակ է մնացել ՀՀ ոստիկանությունը, սակայն ոստիկանությունն էլ զինվորականներին ձերբակալելու իրավունք չունի, ռազմական ոստիկանությունն էլ դժվար թե գնա այդ համարձակության:

Օ. Գասպարյանը, նրա տեղակալները եւ հայտարարությանը միացած հինգ կորպուսների հրամանատարները կշարունակեն պաշտոնավարել եւ ապահովել մեր երկրի սահմանների անձեռնմխելիությունը, տարածքային ամբողջականությունը, իսկ ներքաղաքական զարգացումները դեռ կշարունակեն ծավալվել:

Հավելենք, որ ուժային կառույցների աշխատակիցների պնդմամբ՝ զինված հեղաշրջման փորձ չի եղել, քանի որ ԳՇ պետը, բացի հայտարարությունից, որեւէ քայլ չի արել, զինված գործողություն չի արել իշխանության յուրացման համար, հետեւաբար ապօրինություն կլինի նրան ձերբակալելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել