Արտաքին 5 տարի առաջ - 22:40 24-02-2021

ԱՐՔԱՅԱԶՆ ՀԱՐՐԻՆ ԵՎ ՄԵԳԱՆ ՄԱՐՔԼԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ

Չցանկանալով ուշադրություն գրավել՝ Մեգան Մարքլը, այնուամենայնիվ, հայտնվեց ամենաքննարկված իրադարձությունների կիզակետում երկրորդ հղիության մասին լուրերից հետո: Բոլորն անհամբերությամբ սպասում էին Մեգանին տեսնելուն ՝ գուշակելու համար նրա հղիության շրջանը և ծննդաբերության մոտավոր ամսաթիվը: Մարքլին բավականին ժամանակ հաջողվել էր գաղտնի պահել հղիությունը: Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը այդ նորությունը հայտնել են փետրվարի 14-ին:

Վերջապես զույգը միասին հայտվել է հասարակության տեսադաշտում: Նրանք ներկա են գտնվել Spotify Stream On-ի հեռարձակմանը: Ամուսինները ոգևորությամբ խոսել են աշխատանքային գործունեության մասին իրենց սեփական Archewell Audio ընկերությունում: Իսկ հեռուստադիտողների ամբողջ ուշադրությունը ուղղված է եղել դեպի Մեգանը: Ոմանք Մեգանի՝ հմտությամբ քողարկող զգեստի ներքո կարողացել են նկատել նրա փորի կլորությունը և ենթադրել են, որ նա հղիության երրորդ կամ վեցերորդ ամսում է: Ի դեպ՝ Մեգանը ներկայացել է Oscar de la Renta-ի «իտալական տպագրությամբ» բաց մոխրագույն զգեստով:

Հեռարձակումը տեղի է ունեցել Սանտա Բարբարայում գտնվող նրանց առանձնատանը:

Մարքլի հղիության մասին լուրըը պաշտոնական աղբյուրներում հետևյալն է. «Մենք կարող ենք հաստատել, որ Արչին կդառնա ավագ եղբայր: Սասեքսի դուքսն ու դքսուհին ուրախ են, որ սպասում են իրենց երկրորդ երեխային»:

Նշենք, որ թագավորական զույգի առաջնեկ որդին՝ Արչին արդեն մեկ տարեկան է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով