Ավելին 5 տարի առաջ - 22:02 24-02-2021

ԴԵՊԱՐԴԻԵԻ ԳՈՐԾԱԿԱԼԸ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԴԵՐԱՍԱՆԻՆ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔԻՆ

Ժերար Դեպարդիեի գործակալը՝ Առնո Ֆրիելը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում պատասխանել է դերասանին առաջադրված բռնաբարության մեղադրանքներին:
Նա հիշեցրել է, որ այդ մեղադրանքները նոր չեն, և այս գործով նախաքննությունը դադարեցվել էր 2019-ի հունիսին, երբ իշխանությունները հանցակազմ չէին գտել: Դատաբժշկական քննիչը գործը վերաբացել էր 2020 թվականի հոկտեմբերին, բայց Դեպարդիեն շարունակում է հերքել մեղադրանքները: «Մեղադրական եզրակացությունը չի վերացնում անմեղության կանխավարկածի սկզբունքը: Այս ընթացակարգի մեկնարկը միանգամայն անհիմն է այն գործի վերաբերյալ, որը նախկինում փակվել էր հետաքննության արդյունքում, և որի ընթացքում ոչ մի նոր մանրամասներ չէին հայտնվել»,- բացատրել է Ֆրիելը:
Նա վստահ է, որ փորձ է արվում խաղալ Դեպարդիեի համբավի հետ: «Դեպարդիեն երբեք աչքի չի ընկել լովելասի կամ կանանց հաճոյացողի կերպարով»,- ասել է գործակալը:
Ավելի վաղ դերասանի դեմ մեղադրանք էր առաջադրել մի երիտասարդ դերասանուհի, ըստ որի՝ դեպքը տեղի էր ունեցել 2018-ի ամռանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով