Ներքին 3 տարի առաջ - 19:10 07-04-2023

Միքայել Նարիմանյանի մեղադրանքին ավելացվել է ևս 2 դրվագ․ նա դատարանից տեղափոխվել է հիվանդանոց

ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ երեկ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նախկին մեղադրանքին ավելացվել է ևս 2 դրվագ։ Նա մեղադրվում է նախկին քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածով, որը նախատեսում է պաշտոնական լիազորությունների չարաշահում, և 179-րդ հոդվածով, որը յուրացման հանցակազմ է նախատեսում։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Նարիմանյանի փաստաբան Սիմոն Հարությունյանը։

«Քրեական հետախնդում հարուցելու որոշումից հետո որոշում է կայացվել՝ պարոն Նարիմանյանին ձերբակալելու վերաբերյալ։ Երեկ՝ առավոտյան ժամը 10-ի սահմաններում, նա ձերբակալվել է, ներկայացվել է քննչական մարմին, որտեղ նրան մեղադրանք են առաջադրել։ Այնուհետև երեկ միջնորդություն է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Նարիմանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ»։

Փաստաբանը նշեց, որ Նարիմանյանը տեղափոխել են դատարան ժամը 15-ի սահմաններում, դրանից հետո՝ մինչև դատական նիստ սկսելը՝ ժամը 17-ի սահմաններում՝ դատարանում գտնվելու ընթացքում, պրոֆեսորի առողջական վիճակը կտրուկ վատացել է, և շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ։

«Այդ պայմաններում դատական նիստը հետաձգվել է, երեկ 2-3 անգամ դատական նիստը հետաձգվել է, այսօր առավոտյան ևս 2 անգամ հետաձգվել է։ Քիչ առաջ դատական նիստն ավարտվեց։ Այս ընթացքում դատախազությունը ներկայացրել է համապատասխան դիմում դատարանին, որով հետ է վերցրել քննիչի կողմից ներկայացրած միջնորդությունը, այդ հիմքով կալանավորման միջնորդությունը մերժվել է»։

Փաստաբանը նշեց, որ մեղադրանքի վերաբերյալ չի ցանկանա մանրամասներ ներկայացնել։

«Միայն հայտնեց, որ պրոֆեսոր Նարիմանյանը առաջադրված մեղադրանքներով իրեն մեղավոր չի ճանաչել»։

Նա նաև հայտնեց, պարոն Նարիմանյան դեռ գտնվում է «Աստղիկ» ԲԿ-ում, բժիշկների հսկողության տակ է։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին մեղադրանք է առաջադրվել «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահի օժանդակությամբ, դիտավորությամբ, վատնման եղանակով, ծառայողական դիրքն օգտագործելով իր տնօրինմանը հանձնված Հիմնադրամին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 39 մլն 660 հազար դրամի չափով հափշտակելու համար:

Այս գործով մեղադրանք էր առաջադրվել նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի