Արտաքին 5 տարի առաջ - 19:07 18-02-2021

«ՎՐԱՑԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԱՌԱՋԱԴՐԵԼ Է ԻՐԱԿԼԻ ԳԱՐԻԲԱՇՎԻԼԻԻՆ

«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրել է Իրակլի Գարիբաշվիլիին: Կուսակցության քաղաքական խորհրդի որոշման մասին հայտնել է նրա ներկայացուցիչ Իրակլի Կոբախիձեն:

Գարիբաշվիլին ներկայիս պաշտպանության նախարարն է: 2012 թ. խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակից հետո նա եղել է ՆԳՆ-ի ղեկավարը, իսկ 2013 թ. նոյեմբերից մինչև 2015 թ. դեկտեմբերը գլխավորել է կառավարությունը: 2019 թ. սեպտեմբերին Գարիբաշվիլին վերադարձել է նախարարների կաբինետ՝ որպես պաշտպանության դեպարտամենտի ղեկավար:

Վարչապետի թեկնածուն «Վրացական երազանքի» գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ կարգուկանոնը երկրում «շատ շուտով» վերականգնվելու է:

«Մեր երկիրը բազմաթիվ մարտահրավերների առջև է կանգնած: Դրանք են, առաջին հերթին, կորոնավիրուսի համավարակը, անգործությունը, տնտեսական խնդիրները և բնակչության ծանր վիճակը: Այս ամենը պահանջում է արագ արձագանք: Մենք մտադիր ենք անհապաղ լուծել մեր քաղաքացիների խնդիրները: Ես հակիրճ կասեմ. մենք շատ շուտով կվերականգնենք կարգուկանոնը և այն հավասարակշռությունը, որն անհրաժեշտ է մեր երկրին, որպեսզի այն շարունակի իր բնականոն գործունեությունը Սահմանադրության շրջանակում»,- հայտարարել է Գարիբաշվիլին:

Գեորգի Գախարիան վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել այսօր առավոտյան: Նա պատմել է իշխող թիմի հետ ունեցած տարաձայնությունների մասին՝ կապված ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիայի դեմ դատարանի որոշման կատարման հետ: Այսօր Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ հետաձգում է Մելիայի գործով դատարանի որոշման կատարումը: Ընդդիմության ներկայացուցիչներն էլ ասել են, որ Գախարիայի հրաժարականից հետո երկրում պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում