Արտաքին 4 տարի առաջ - 18:58 10-11-2021

Վրացիները հավանաբար ստիպված կլինեն ընտրել՝ կա՛մ «Վրացական երազանքը», կա՛մ ԵՄ-ն. Կուբիլյուս

«Վրացական երազանքի» քաղաքականությունը վնասում է երկրի իմիջին և կարող է խանգարել Վրաստանի ինտեգրմանը ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին։ Ինչպես գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը, այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Լիտվայի նախկին վարչապետ Անդրյուս Կուբիլյուսը «Սահմանային գոտի» ոչ կառավարական կազմակերպության կազմակերպած առցանց հանդիպման ժամանակ։

«Ես հնարավորություն եմ ունեցել զրուցելու Վրաստանի իշխող կուսակցության որոշ ներկայացուցիչների հետ։ Ես հստակ ասել եմ նրանց, թե ինչ սխալներ են կատարում. անհանդուրժող խոսակցություն ընդդիմության վերաբերյալ, Եվրամիության առաջնորդներին տված խոստումների չկատարում, ինչպես եղավ Շառլ Միշելի համաձայնագրի դեպքում, կամ ֆինանսական օգնությունից հրաժարում և պահանջների չկատարում՝ կապված այդ օգնության հետ։

Այս ամենը վատ իմիջ է ստեղծում Վրաստանի համար, ոչ միայն Վրաստանի կառավարության։ Դա վնասում է Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու վրաց ժողովրդի ցանկությանը և կամքին։ Մենք պետք է հստակ ասենք այդ մասին։

Ես չեմ զարմանա, եթե գա այնպիսի ժամանակ, երբ վրացիները ստիպված լինեն ընտրություն կատարել՝ կա՛մ «Վրացական երազանքի» լինելը իշխանության ղեկին, կա՛մ իրական ինտեգրումը Եվրամիությանը, քանի որ, հնարավոր է, այս երկու բաների համակցումը դառնա դժվար»,- հայտարարել է Կուբիլյուսը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»