Արտաքին 5 տարի առաջ - 12:40 18-02-2021

ՈՒԿՐԱԻՆԱՆ ՄՏԱԴՐՎԱԾ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԱՄԲԱՐՏԱԿՈՎ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՂՐԻՄ

Ուկրաինայի կառավարությունն ուզում է ավարտել Հյուսիսային Ղրիմի ջրանցքի կառուցումը, որը կբացառի ջրի մատակարարումը Ղրիմին, հայտարարել է Ղրիմում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Անտոն Կորինևիչը: Այդ մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Ուկրաինացի պաշտոնյան հանդիպել է ջրանցքի աշխատանքների ղեկավար Սերգեյ Շևչենկոի հետ, որից հետո Անտոն Կորինևիչը գրել է. «Քննարկվել են մի շարք կարևոր խնդիրներ, մասնավորապես ջրանցքի 107-րդ կմ-ում ամբարտակի կառուցումն ավարտելու հարցը»:

Նա պարզաբանել է, որ ամբարտակը «մաքսիմալ բացառում է Ղրիմին ջրի մատակարարումըե, ինչպես նաև հնարավորություն տալիս բարելավել Հերսոնի շրջանի հարավային հատվածների մելիորացիայի միջոցները:

2014թ. մարտին Ղրիմում տեղի ունեցավ հանրաքվե, որի արդյունքում թերակղզին դարձավ ՌԴ տարածքայի մաս, իսկ Սևաստոպոլը՝ դաշնային նշանակության քաղաք:

Ղրիմի՝ Ռուսաստանին միանալուց հետո Ուկրաինան Հյուսիսային ջրանցքը միակողմանի փակել է, որն ապահովում էր թերակղզու ջրի կարիքների մինչև 90% -ը ինքնավարությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»