Արտաքին 5 տարի առաջ - 11:07 15-08-2021

Ալիևը Ռուսաստանից պահանջել է դադարեցնել Հայաստանին զենքի մատակարարումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը CNN Turk-ի հետ հարցազրույցում ասել է, որ ակնկալում է՝ Ռուսաստանը կկատարի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի բոլոր կետերը: Ալիևը նշել է, որ հայ ժողովուրդն ու Հայաստանի ղեկավարությունը համակերպվել են պարտության հետ. դա երևում է ընտրությունների արդյունքներից, որոնցում հաղթել են Փաշինյանը և նրա համախոհները: Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի սպառազինությունը տրամաբանություն չունի: Նա անդրադարձել է այն հանգամանքին, որ ՌԴ ՊՆ ղեկավարությունը վերջերս հայտարարել է Երևանին զենք մատակարարելու մասին: «Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կդադարի սպառազինել Հայաստանին, սակայն մինչ այժմ մենք դա չենք նկատել»,- շեշտել է նա:

Ալիևը քննադատել է նաև Հայաստանի պաշտպանության նախարարի խոսքերը, որը սպառնացել է կրակ բացել, եթե ադրբեջանցի առնվազն մեկ զինվոր հատի իրենց սահմանը: «Ըստ ամենայնի, Ղարաբաղյան երկրորդ պատերազմը նրանց համար դաս չդարձավ: Եթե ​​այդպես է, ապա մենք պատրաստ ենք ևս մեկ դաս տալ»,- ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը կարծում է, որ ռուսական աջակցությունը հավասարություն չի ապահովի: Տարիներ շարունակ Ռուսաստանը մի քանի միլիարդի զենք է տրամադրել Հայաստանին, և դրանք «քայքայված վիճակում» «թանգարանային ցուցանմուշներ» են: Եվ չնայած այս աջակցությանը՝ Հայաստանը պարտվել է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»