Արտաքին 5 տարի առաջ - 10:55 17-02-2021

ԱՇԽԱՐՀՈՒՄ COVID-19-ԻՑ ՄԱՀԱՑԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ ՇԱԲԱԹՎԱ ԿՏՐՎԱԾՔՈՎ ՆՎԱԶԵԼ Է 10 %-ՈՎ. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ամեն շաբաթ հրապարակվող համաճարակային տեղեկագրում գրել է, որ աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը փետրվարի 8-15-ը նվազել է 16%-ով, իսկ մահացածների թիվը՝ 10%-ով:

Փաստաթղթում ընդգծված է, որ նոր վարակվածների մասին հաղորդվող տեղեկությունների թիվը «շարունակում է նվազել»:

Նախորդ շաբաթ բացահայտվել է 2.726.974 կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածներ (16%-ով ավելի քիչ, քան նախորդ շաբաթ) և 81.340 մահվան ելքով դեպքեր (10%-ով ավելի քիչ, քան նախորդ շաբաթ):

Նշվում է, որ վարակվածության դեպքերի նվազում է գրանցվել նաև Աֆրիկայում (20%-ով), արևմտյան-խաղաղօվկիանոսյան շրջանում (20%-ով), Եվրոպայում (18%-ով), ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Աֆրիկայում (16%-ով): Վերոնշյալ շրջաններում մահացածությունների թիվը նույնպես նվազել է համապատասխանաբար 21%, 13%, 19% և 2%-ով:

Ավելի վաղ, ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հաղորդել էր, որ Ռուսաստանում 2020թ. հիվանդության հետևանքով մահացածների թիվն աճել է 17.9%-ով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան