Արտաքին 5 տարի առաջ - 22:02 02-07-2021

COVID-19-ի դեպքերն աշխարհում մեկ ամսվա ընթացքում նվազել են գրեթե 1.5 անգամ

Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերը հունիսին մեկուկես անգամ պակաս են եղել, քան մայիսին: Այս մասին ուրբաթ՝ հուլիսի 2-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հունիսին ամբողջ աշխարհում ախտորոշվել է 11.2 միլիոն վարակակիր, մայիսին՝ 18.4 միլիոն: Այս պահին կորոնավիրուսով հիվանդ է շուրջ 11 միլիոն մարդ՝ վերջին մեկ տարվա ամենացածր ցուցանիշներից մեկը: Միաժամանակ հունիսին գրանցվել է 382 հազար մահ, ինչը գրեթե 10%-ով ավելին է, քան մայիսին գրանցված ցուցանիշը:

Հունիսին վարակվածների մեծ մասը Լատինական Ամերիկայից է, որտեղ պատվաստումների մակարդակը շարունակում է ցածր մնալ՝չնայած համավարակի նոր ալիքին, խիստ սահմանափակումներ էլ չեն ներդրվել:

Միևնույն ժամանակ Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերը հունիսին չորս անգամ նվազել են. COVID ախտորոշվել է 2 միլիոն մարդու մոտ:

ԱՄՆ-ում հիվանդության տարածման տեմպն իջել է անցյալ տարվա մարտի մակարդակի. եթե 2021 թ. մայիսին այնտեղ հայտնաբերվել էր 0.87 միլիոն վարակված, ապա հունիսին՝ 0.4 միլիոն:

Եվրոպայում բնակչության զգալի մասը պատվաստվել է, ուստի այնտեղ օրական հայտնաբերվում է ոչ ավելի, քան 2.5 հազար դեպք, ինչը թույլ է տալիս իշխանություններին վերացնել սահմանափակումները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»