Արտաքին 5 տարի առաջ - 07:41 17-02-2021

ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆՆ ԱՄՆ-ՈՒՄ ԶԵՆՔԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՅԴԵՆԻ ՀԱՄԱՐ «ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ» Է ՀԱՄԱՐՈՒՄ

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտնել է, որ ԱՄՆ-ում զենքի վերահսկողությունը նախագահ Ջո Բայդենի համար առաջնահերթություն է, հաղորդում է Fox News-ը:

Վերջին ճեպազրույցի ժամանակ Փսակիին հարցրել են զենքի վերաբերյալ հավանական օրենսդրության մասին: Մամուլի խոսնակը պատասխանել է, որ այդ պահին վարչակազմը փաստաթղթերի փաթեթ չի առաջարկում:

Միևնույն ժամանակ, նա հավաստիացրել է, որ Բայդենն իր ամբողջ գործունեության ընթացքում պաշտպանել է « զենքի անվտանգության խելացի միջոցառումները»: Նա շեշտել է, որ զենքի վերահսկումը նախագահի համար «անձնական գերակայություն» է:

«Այս վարչակազմը չի սպասի հաջորդ զանգվածային կրակոցներին: Մենք ուզում ենք գործողություններ ձեռնարկել ՝ զինված բռնության մեր համաճարակը դադարեցնելու և մեր դպրոցներն ու համայնքներն ավելի անվտանգ դարձնելու համար»,- Սպիտակ տունը մեջբերել է Բայդենի հայտարարությունը՝ արված կիրակի օրը:

Մի քանի օր առաջ Բայդենն իսկապես Կոնգրեսին կոչ է արել բարեփոխել զենք կրելու մասին օրենքները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան