Մամուլ 5 տարի առաջ - 10:10 16-02-2021

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ԸՆԿՆԵԼ ՏԱՔՍԻՍՏՆԵՐԻ ՀԵՏԵՎԻՑ․ ՀՐԱՊԱՐԱԿ

«Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են տաքսամոտորային փոխադրումների ոլորտում առկա վիճակը և առաջարկվող լուծումները: Ասել է թե՝ բոլոր խնդիրները լուծել է՝ տարածքային, հետպատերազմա- կան, սահմանային, ճանապարհա­յին, ընտրական, հոգեբանական, աշխարհաբաղաքական, և հիմա որոշել է անցնել տաքսիների ոլորտի «կարգավորմանը»: Ու դա՝ այնպես, ասես ոչինչ էլ տեղի չի ունեցել երկրում, ու, հավանաբար, այդ՝ «նախկիններից մնացած տաքսիստների» պատճառով է այսպես եղել, որ այսքան զոհ ու հեկտարներով տարածք տվեցինք, ուստի հարկավոր է օր առաջ կարգա­վորել այդ ոլորտը:

Կառավարությունից ստացված պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է. «Անդրադարձ է կա­տարվել ոլորտում առկա անհա­վասար հնարավորություններին, լիցենզիայի տրամադրման գործըն­թացներին, քաղաքացիներին մա­տուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ հնարա­վոր քայլերին, կանոնավոր ուղևորափոխադրումների և տաքսի ծառա­յությունների կանոնակարգմանը»: Այստեղ տեղին է հիշել 2018-ի սեպտեմբերը, երբ Փաշինյանը մի քա­նի ամիս էր, ինչ «ժողովրդի ընտրյալ վարչապետն» էր ու անմիջապես նա­խաձեռնեց տաքսիստներին սիրա­շահելու պրոցես՝ իբրև թե դրանով տաքսի ծառայությունների ոլորտն է կարգավորելու: Արդյունքում նրա մոտ ստացվեց միայն տաքսիստնե­րին սիրաշահելը, քանզի, եթե նախ­կինում տաքսիստները գոնե հարկ էին մուծում, դեղին համար էին հանում, լիցենգավորվում էին, Փաշինյանը գրչի մեկ հարվածով վերացրեց դա ու ջրեց տուգանքները: Եվ ոլորտում սկսեց տիրել տոտալ քաոս, տաքսիստների լեզվով ասած՝ «բարդակ»:

«ՀՀ կառավարությունը քննարկում է Հարկային օրենսգրքի փոփոխությունների հարցը և շատ լավ որոշման է հանգում անհատ տաքսիների վարորդների համար: Անհատ տաքսու վարորդները կա­զատվեն հարկային որևէ պարտա­վորությունից, և նրանք հնարա­վորություն կունենան իրենց գոր­ծունեությունն իրականացնել ավելի ագատ պայմաններում»,- 2018-ի սեպտեմբերի 18-ին ֆեյսբուբյան իր հերթական ուղիղ եթերի ժամանակ ավետեց Նիկոլ Փաշինյանը:

Կարճ ասած՝ մի «լայվով» խաչ քաշեց ոլորտի վրա, ինչը մեծ ոգևորությամբ ընդունեցին տաքսիստնե­րը, որոնք Փաշինյանի հիմնական ընտրազանգվածն էին և ձայն էին տվել «փրկչին»: Հիմա «փրկիչը» որոշել է հետողորմյա անել իր որո­շումը, քանզի հասկացել է, որ իր պոպուլիստական քայլը հանգեցնում է ավերիչ հետևանքների: Տաքսիների ոլորտում բառացիորեն անտերություն է տիրում, ով հասցնում՝ տաքսի է վա­րում, հազար տարվա հնամաշ, կիսա­խարխուլ, տեխսպասարկում չանցած, փնթի մեքենաներով դուրս են գալիս փողոց՝ ուղևոր որսալու, վարորդներն էլ իրենց մեքենաների պես են փնթի ու հակասոցիալական: Սա, բնակա­նաբար, հանրության առողջության ու անվտանգության դեմ ուղղված հստակ մարտահրավեր է, որի դեմը քիչ թե շատ առել էին նախկին իշխանությունները, սակայն Փաշինյանը եկավ ու որոշեց պոպուլիստաբար խորացնել այս աղետալի վիճակը: Հիմա նորից ինչ-որ կարգավորումներ կմտածի, խստացումներ կմտցնի, տաքսիստներին կբերի հարկային դաշտ, և իրեն ձայն տվածները նորից դուրս կգան փողոց՝ դժգոհելով իրենց «փրկչից»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»