Ներքին 5 տարի առաջ - 16:50 12-02-2021

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ Է ՊԵՏՔ. ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ազատության հրապարակում մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման հերթական հանրահավաքը: Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ իրենց օրակարգը նույնն է՝ «ազատվել դավաճան վարչապետից և հիմնել ժամանակավոր կառավարություն»:

«Նիկոլ Փաշինյանը կամավոր չի գնալու այս իշխանությունից, մենք պետք է կոտրենք իր ոտքերը, իր հենարանները: Որո՞նք են իր հենարանները։ Կա ժողովրդի մի հատված, որը չի պատկերացնում՝ ինչ է կատարվում, մեր պարտքն է բացատրել այդ մարդկանց»,- ասել է նա:

Մանուկյանը հայտնել է, որ փետրվարի 20-ին իրենք սկսելու են հանրահավաքները, բայց փետրվարի 12-ի հանրահավաքը կազմակերպվում է` ընդդեմ երրորդ եռակողմ պայմանավորվածության, որի մասին մինչև 2021թ. փետրվար չէր հայտարարվել։

«Մենք հաղթել ենք պատերազմներ, պարտվել ենք պատերազմներում, երբեմն երկիր ենք կորցրել, բայց այսպիսի դավաճանություն, որ երկրի ղեկավարն առանց ժողովրդին տեղյակ պահելու, ժողովրդի մեջքի հետևից պետությունը ծախի, այդպիսի բան չէինք տեսել»,- ասել է նա և հավելել, որ Փաշինյանի հրաժարականի համար համաժողովրդական շարժում է պետք:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով