Ներքին Տեսանյութ Խոսք 4 տարի առաջ - 17:43 19-06-2022

Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը 20 %-ից ավելի ցածր է. ժողովրդի մեծ մասն ունի դժգոհություն. Վազգեն Մանուկյան

Ընդդիմությունը շարունակում է անհնազանդության ակցիաներ իրականացնել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Իր դիրքորոշման, ակցիաներին չմիանալու պատճառի և ընդդիմության հետագա քայլերի մասին Oragir.news-ը զրուցել է Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի հետ։

Հարցին՝ թե ինչո՞վ է պայմանավորված քաղաքական պասիվությունը՝ ՀՓՇ վարչապետի թեկնածու լինելուց հետո՝ պատասխանեց. «Հայրենիքի փրկության շարժումից հետո տեղի ունեցան ընտրություններ, որին ես չէի մասնակցում, որից հետո բավականին երկար ժամանակ տիրեց անորոշությունը և դա չի նշանակում, որ մարդիկ իրենց դիրքորոշումը փոխեցին։ Ով ինչ մտածում էր՝ մինչև հիմա էլ մտածում է»։

Մանուկյանի խոսքով, երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից խոսեց, որ Արցախի կարգավիճակի հարցում պետք է նշաձողն իջեցնել՝ որին հետևեց Արցախի ԱԺ պատգամավորների փայլուն հայտարարությունը, դա նորից բարձրացրեց շարժումը ՀՀ-ում։

«Դա նման էր 1988 թվականին, երբ մարզային խորհուրդը որոշում ընդունեց։ Ես ինչքան հասկանում եմ այս շարժման նախաձեռնությունը ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների կողմից է կազմակերպված, որին դրական եմ վերաբերվում։ Համենայն դեպս հանրահավաքները մի քանի հարց լուծեցին։ Այս ամենը մեծ ոգևորություն առաջացրեց արցախցիների մոտ։ Ես մասնակցում եմ այն ժամանակ, երբ գտնում եմ, որ անհրաժեշտ է իմ մասնակցությունը։ Ուղղակի մասնակացել՝ մասնակցելու համար՝ չեմ անում»։

Հարցին՝ թե հանրավաքների կազմակերպումն ի վերջո ինչպիսի հանգուցալուծում կլինի՝ ասաց, որ այս իշխանության օրոք հնարավոր չի լինի փոխել իրավիճակը, մյուս կողմից էլ՝ դա չի նշանակում, որ ցանկացած այլ իշխանություն կփոխի ստեղծված իրավիճակը.

«Դրա համար հիմա պետք է մտածել ոչ միայն իշխանափախության մասին՝ այլ թե ի՞նչ է լինելու ՀՀ-ում դրանից հետո, այսինքն ի՞նչ մոդելով է առաջնորդվելու։ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը 20 %-ից ավելի ցածր է, և աշխարհում քիչ է հանդիպում, որ պետության՝ այն էլ մեկ տարվա ընտրված ղեկավարի ռեյտինգն այդքան ցածր լինի և դա նշանակում է, որ ժողովրդի մեծ մասն ունի դժգոհություն։ Իսկ նոր ընտրությունները ՀՀ-ում ոչ մի բան չեն տալիս։ ՀՀ-ում հիմա որ ընտրություն լինի՝ էլի նույն արդյունքը կլինի, քանի որ ժողովրդի մոտ կարծրացած շատ կարծրատիպեր կան, իսկ ընդդիմությունը չի՛ կարող ասել, որ քանդել է դրանք։ ՀՀ նորանկախ պատմության մեջ իշխանությունը միշտ վերարտադրում է իշխանություն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով