Ներքին 5 տարի առաջ - 11:30 10-02-2021

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԻՐԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ ԿԵՍ ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ՄԻԱՆՎԱԳ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից մեկնարկել է 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց 500 000 դրամի չափով միանվագ օժանդակություն տրամադրելու նպատակով օնլայն եղանակով դիմումների ընդունումը։

Աջակցությունը տրվում է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած և այդ պատճառով բժշկական հաստատություններում բուժվող (բուժված) անձանց, ովքեր չունեն (կամ չեն ունենա) հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ։

Սոցիալական ծրագրի շահառուների դիմումները ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ օոliոe.ssa.am կայքի միջոցով մուտք գործելով՝ ԱՐՑԱԽՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ ծրագրային միջավայր (անձնագրի, սոցիալական քարտի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալների մուտքագրումը պարտադիր է)։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն ընթացիկ տարվա ապրիլի 15-ն է:

Սոցիալական աջակցության գումարը կտրամադրվի բացառապես բանկային փոխանցման միջոցով՝ դրամական օգնության գումարը շահառուի քարտային հաշվին փոխանցելու եղանակով:

Դիմումները մուտքագրելու համար համապատասխան կարգը մանրամասն ներկայացված է սոցիալական ապահովության առցանց դիմումների համակարգում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում