Ներքին 5 տարի առաջ - 14:08 18-02-2021

4 ԱՄՍՈՎ 68,000 ԴՐԱՄԻ ՄԻԱՆՎԱԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ որոշումը չի վերաբերում 18-68 տարեկան հաշմանդամություն չունեցող տղամարդկանց։

Արցախցիներին ևս 4 ամիս աջակցություն տրամադրելու ծրագրի շրջանակում նախատեսվում է ուղղել 30 մլրդ դրամ։

63 տարեկանից բարձր կենսաթոշակառուները և հաշմանդամություն ունեցողներն աջակցությունից օգտվելու համար դիմում գրելու անհրաժեշտություն չեն ունենա․ նրանք այն կստանան Արցախի սոցապնախարարությունից տրամադրվող կենսաթոշակների հետ։

Մյուս քաղաքացիները հնարավորություն կունենան փետրվարի 25-ից լրացնել դիմումներ։

Նախարարը նշել է, որ ծրագրով՝ միջին վիճակագրական՝ 5 հոգանոց ընտանիքի դեպքում 320,000 դրամի աջակցություն է նախատեսվում:

Մ․ Առաքելյանի խոսքով՝ Կառավարությունը մինչև 20 որոշում ունի՝ արցախահայերին աջակցելու մասով, դրանցից որոշներն ամբողջությամբ կատարված են, մնացածը՝ ընթացքի մեջ են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում