Արտաքին 5 տարի առաջ - 22:23 08-02-2021

ՍԵՐԲԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՆԱԽԱԳԱՀ ՎՈՒՉԻՉԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ մահափորձ էր նախապատրաստվել այս տարվա հունվարի 27-ին՝ սերբական պետության հիմնադիր Ստեֆան Նեմանի հուշարձանի բացման օրը: Այդ մասին Pink ալիքի եթերում հայտարարել է քրեական ոստիկանության վարչության պետ Բոգդան Պուշիչը:

Նրա խոսքով՝ այդ օրը Բելգրադում էին գտնվում ավելի քան 850 անդամից կազմված հատուկ նշանակության ջոկատներ, որոնք պատրաստ էին պաշտպանել Վուչիչին՝ հիմք ընդունելով այն տեղեկատվությունը, որ նրան փորձելու են սպանել:

Միևնույն ժամանակ նախապես հաղորդվել էր, որ փետրվարի 4-ին երկրի իրավապահները Սերբիայի մայրաքաղաքում հատուկ գործողության ընթացքում բերման են ենթարկել կազմակերպված հանցավոր խմբի 17 անդամների:

Ավելի վաղ Սերբիայի ՆԳՆ ղեկավարը հայտարարել էր նախագահի ապօրինի գաղտնալսման մասին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով