Արտաքին 3 տարի առաջ - 23:10 14-12-2022

Կոսովոյի և Մեթոխիայի սերբական մասում զինված ալբանացիները զավթել են իշխանությունը

Կոսովոյի զինված ալբանացիները Կոսովոյում և Մեթոխիայի սերբական մասում գրավել են իշխանությունը։ Այս մասին հայտարարել է Սերբիայի կառավարությանն առընթեր Կոսովոյի և Մետոհիայի կանցլերի ղեկավար Պետար Պետկովիչը։

Պետկովիչը շեշտել է, որ սերբական համայնքում իշխանության զավթումը Պրիշտինայի կողմից միջազգային պայմանագրերի խախտման ևս մեկ օրինակ է։ Նա հավելել է, որ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին անօրինական միջոցներով փորձում է ֆիզիկական և օրինական բռնությամբ ստեղծել մոնոէթնիկ ալբանական իշխանություն, որտեղ սերբեր չեն լինի։

Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ Բելգրադը Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունից թույլտվություն կխնդրի` չճանաչված հանրապետությունում սերբական զորքեր և ոստիկանական ստորաբաժանումներ տեղակայելու համար։ Մինչ այս հաղորդվում էր , որ Կոսովոյի հյուսիսային հատվածում սերբերը սկսել են բարիկադներ կառուցել` ինքնահռչակ հանրապետության ՆԳՆ նախկին ոստիկան, ազգությամբ սերբ Դեյան Պանտիչի ձերբակալությունից հետո։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով