Արտաքին 5 տարի առաջ - 14:20 04-02-2021

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԿԻՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՍԵՌԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ

Ֆրանսիայի «Ժողովրդական հանրապետական միություն» կուսակցության առաջնորդ Ֆրանսուա Ասսելինոն բերման է ենթարկվել սեռական ոտնձգությունների, բարոյական ճնշման և բռնաբարության գործով հետաքննության շրջանակում: Հայտնում է Point ամսագիրը: Ըստ ամսագրի՝ այդ գործի քննությունը սկսվել է 2020 թ. մայիսի 15-ին:

Նշվում է, որ 63-ամյա քաղաքական գործիչը փետրվարի 3-ից համագործակցում է հետաքննության մարմինների հետ:

Նախկին աշխատակիցները բողոքել են Ասսելինոյից՝ նրան մեղադրելով հետապնդումների, բարոյական ճնշման և սեռական բռնության մեջ:

Ավելի վաղ քաղաքական գործիչը հերքել էր իրեն առաջադրված մեղադրանքները՝ դրանք անվանելով սուտ և զրպարտություն: Նրա խոսքերով, մեղադրանքներն առաջադրվել են, որպեսզի թույլ չտան իրեն մասնակցել 2022 թ. Ֆրանսիայի նախագահական ընտրություններին: Ասսելինոն մտադիր է բողոք ներկայացնել զրպարտության համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով