Ներքին 5 տարի առաջ - 16:48 01-02-2021

ՄԵՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ԵՂԱԾ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ․ Ս․ ԳՈԳՅԱՆ

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ Սմբատ Գոգյանը վստահ է, որ գիտության զարգացման պլանը պետք է լինի առնվազն տասնամյակի համար, իսկ ներկայումս Հայաստանում գիտությունը, կրթությունը պատրաստ չէ դիմակայել աշխարհում, նաև տարածաշրջանում առկա մարտահրավերներին: Այս մասին նա ասել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ։

«Այսօրվա մեր կրթության և գիտության վիճակը պատրաստ չէ աշխարհում, այդ թվում և տարածաշրջանում եղած մարտահրավերներին դիմակայելու: Բայց նախադրյալներ միշտ կան»,-ասաց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ:

Անդրադառնալով պատերազմից հետո նախարարների, այդ թվում ԿԳՄՍ նախարարի փոփոխությանը՝ Ս․ Գոգյանն հիշեց, որ երբ Արայիկ Հարությունյանն ազատվում էր պաշտոնից, նա ասել է, որ այդ փոփոխությունը տեղին չէ ու մեր երկրի մարտահրավերների մեջ չի մտնում ԿԳՄՍ նախարարին փոխելը․ «Մենք պետք է գրենք այն խնդիրները, որ ունենք, և դրա հիման վրա նշանակենք նախարար, որը կկարողանա այդ խնդիրները առաջ տանել»։

Նա նաև ասաց, որ, ցավոք, ներկայումս կառավարությունում հստակ ձևակերպում չկա, թե կրթությունից, գիտությունից, հանրային կրթությունից, բարձրագույն կրթությունից ինչ է ակնկալվում:

Խոսելով ԱԺ-ում ընթացող «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումներին՝ նա ասաց, որ գիտությունը երկարատև ու ծանր պրոցես պետք է լինի, որ արդյունք ունենա: «Եթե 2000-ականների կեսերին այս թեմայով քննարկում լիներ և ճիշտ ուղղությամբ գնայինք, ապա հիմա անվտանգություն կունենայինք: Սակայն այն, որ վաղը կարող է Սյունիքի մարզի սահմանը հատեն և մենք չունենք այնտեղ անվտանգության համակարգ, դա մի խնդիր է: Բայց դա այսօրվա մեր ունեցած գիտական ներուժով լուծելն անհնար է, քանի որ գիտություն զարգացնելը պետք է առնվազն տասնամյակի պլան լինի»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»