Արտաքին 5 տարի առաջ - 09:25 01-02-2021

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆԸ ԿԱՐՃ ՇՐՋԱԶԳԵՍՏՈՎ ՊԱՐԵԼ Է ՍԿԵՍՐՈՋ ՀԵՏ

RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը շնորհավորել է սկեսրոջը՝ թատրոնի և կինոյի դերասանուհի, հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստուհի Լաուրա Աշոտի Գևորգյանին (Քեոսայան) ծննդյան օրվա առթիվ։ Լրագրողը հիացմունքով է խոսել ամուսնու՝ Տիգրան Քեոսայանի մայրիկի գեղեցկության մասին։

Սիմոնյանն իր ինստագրամյան էջում խոստովանել է, որ հիանում է նրա գեղեցկությամբ, ինչպես նաև տաղանդով ու կենսասիրությամբ: Նա շնորհակալություն հայտնել իր հարազատին աջակցության համար և անվանել է նրան «ոսկե սկեսուր»:

«Շնորհակալ եմ Ձեզ, որ այսպիսի որդու ունեք, որ մեզ հետ եք ամեն օր, մեզ սիրում եք, անհանգստանում մեզ համար, հպարտանում մեզնով, սովորեցնում, ամեն ինչ նկատում», - գրել է Սիմոնյանը: Ըստ նրա ՝ Քեոսայանի մայրն օրինակ է լրագրող դուստրերի համար:

Տեսանյութում Սիմոնյանը սկեսրոջ հետ պարում է: Սիմոնյանը կրում է կարճ շրջազգեստ և մեծ բացվածքով սև վերնաշապիկ: Մինչդեռ Սիմոնյանի պարընկերուհին նույնպես ցույց է տվել իր պարային հմտությունները՝ չնայած պատկառելի տարիքին: Հունվարի 28-ին Լաուրա Գևորգյանը նշել է 82-ամյակը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով