Արտաքին 5 տարի առաջ - 14:05 29-01-2021

NOVAVAX-Ը ՀԱՅՏՆՈՒՄ Է COVID-19-Ի ԴԵՄ ԻՐ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ 89.3% ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Կորոնավիրուսի դեմ ամերիկյան Novavax ընկերության ստեղծած պատվաստանյութի արդյունավետությունը, ըստ կլինիկական փորձարկումների երրորդ փուլի արդյունքների, կազմում է 89.3%, ասվում է ընկերության կայքում:

«Novavax-ը հայտարարել է, որ NVX-CoV2373-ը՝ սպիտակուցային հիմքով COVID-19 պատվաստանյութի թեկնածուն, Մեծ Բրիտանիայում կլինիկական փորձարկումների վերջնարդյունքում հասել է 89.3% արդյունավետության»,- ասվում է հայտարարության մեջ:

Ընկերությունը նշում է, որ հետազոտությանը մասնակցել է 18-84 տարեկան ավելի քան 15 հազար մարդ, ընդ որում՝ կամավորների ավելի քան 27%-ը 65 տարեկանից բարձր մարդիկ են:

Ավելի վաղ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել էր, որ առաջիկայում կորոնավիրուսի դեմ 3-րդ ռուսական պատվաստանյութը կմտնի քաղաքացիական շրջանառության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան