Արտաքին 4 տարի առաջ - 11:26 23-12-2021

Ֆրանսիան հրաժարվում է Merck-ից՝ COVID-19-ի դեմ ցածր արդյունավետության պատճառով

Ֆրանսիայի իշխանությունները չեղարկել են Merck & Co ընկերության «Մոլնուպիրավիր» հակավիրուսային դեղամիջոցի մատակարարումների պատվերը՝ իրենց որոշումը բացատրելով թեստի նոր արդյունքներով դեղամիջոցի ցույց տված ցածր արդյունավետությամբ, հաղորդում է Reuters-ը։

Համաձայն կլինիկական փորձարկումների, դեղամիջոցը 30%-ով նվազեցնում է հոսպիտալացման և մահվան վտանգը ռիսկային խմբում հայտնված մարդկանց շրջանում, սակայն ավելի վաղ արտադրողները հայտարարել էին ավելի բարձր՝ 50% արդյունավետության մասին:

Խոսքը Ֆրանսիայի կողմից, ընդհանուր առմամբ, «Մոլնուպիրավիր» հաբերի 50 հազար կուրսի վերաբերյալ պայմանագրի չեղարկման մասին է։

Այժմ Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը նախապատվությունը տալիս է 90% արդյունավետություն ցույց տված Pfizer-ի նմանատիպ դեղամիջոցին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»