Արտաքին 5 տարի առաջ - 23:05 26-01-2021

ՈՒՀԱՆՈՒՄ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ, ՈՐ «ԿԲԱՑԱՀԱՅՏԵՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՄԱՍԻՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ»

Associated Press-ը գրում է, որ Չինաստանի Ուհան նահանգում կորոնավիրուսի զոհերի ընտանիքների անդամները հայտնել են, որ մտադիր են հանդիպել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչներին և ներկայացնել «ճշմարտությունը COVID-19-ի մասին»։

Ըստ նրանց՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը վարակի տարածման վերաբերյալ որոշ տեղեկություններ է թաքցնում։

«Մենք չենք ցանկանում, որ ԱՀԿ-ն գա Չինաստան՝ այդ հանցագործությունները քողարկելու համար»,- գործակալությանը ասել է չինացի մի բնակիչ, որի հայրը կորոնավիրուսի զոհ էր դարձել:

Associated Press-ի հաղորդմամբ՝ զոհերի որոշ հարազատներ խոստովանել են, որ երկրի իշխանությունները ճնշում են գործադրել նրանց վրա:

ԱՀԿ մասնագետները հունվարի 14-ին ժամանել էին Չինաստանի Ուհան քաղաք`պարզելու կորոնավիրուսի նոր տեսակի ծագման պատճառները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»