Ներքին 5 տարի առաջ - 14:20 26-01-2021

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ԵՐԿՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ երկրի ազգային տոնի առթիվ:

Արժևորելով երկու երկրների միջև առկա բազմամյա բարեկամությունը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանն առանձնակի կարևորություն է տալիս բարեկամ Հնդկաստանի հետ հարաբերությունների կայուն առաջընթացին։

Երկու երկրների միջև անկեղծ երկխոսությունը կնպաստի փոխգործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների։

Նիկոլ Փաշինյանը Հնդկաստանի բարեկամ ժողովրդին մաղթել է խաղաղություն և բարօրություն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով