Արտաքին 5 տարի առաջ - 14:35 26-01-2021

ԱՄԵՐԻԿԱՑԻ ՎԱՐԱԿԱԲԱՆԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏՎԵԼ ՄԻԱՆԳԱՄԻՑ 2 ԴԻՄԱԿ ԿՐԵԼ

ԱՄՆ ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնտոնի Ֆաուչին հայտարարել է, որ 2 դիմակ կրելն ավելի արդյունավետ է կորոնավիրուսի տարածումը կանխելու առումով: Նրա խոսքերը մեջբերում է CNN-ը:

2 դիմակ կրելն ավելի լավ է պաշտպանում վիրուսներից և արտանետումներից:

«Այդ պատճառով կարելի է տեսնել մարդկանց, որոնք դեմքին ունեն երկու դիմակ կամ փականով N95 շնչադիմակ»,- բացատրել է բժիշկը: ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները խորհուրդ են տալիս հասարակական վայրերում դիմակ կրել: Մարդկանց կուտակումների դեպքում խորհուրդ է տրվում կրել բազմաշերտ դիմակներ, որոնք կիպ հպվում են քթին և բերանին: Ավելի վաղ բժիշկները բացատրել էին, թե ինչու չի կարելի ցուրտ եղանակին բժշկական դիմակ կրել փողոցում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով