Մամուլ 5 տարի առաջ - 11:33 21-01-2021

ՆԵՐԻՇԽԱՆԱԿԱՆ ԵՎ ՄԵՐՁԻՇԽԱՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ ՄՏԱԴՐՎԱԾ ԵՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼ․ ՓԱՍՏ

«Վերջին շրջանում հայաստանյան ներքաղաքական, իսկ ավելի ստույգ՝ ներիշխանական ու մերձիշխանական կոնգլոմերատում բավական ակտիվ քննարկվում է հակակոռուպցիոն դատարանների ստեղծման թեման։ «Փաստ» թերթի տեղեկություններով՝ այս թեմայի մեջ բավական ակտիվ ընդգրկված են ՀԱԿ ներկայացուցիչները, ինչպես նաև, այսպես կոչված, «սորոսական» իրավաբանիրավապաշտպանները։

Հակակոռուպցիոն դատարանների հետ կապված՝ նշված խմբերի ներկայացուցիչներն ընդգծում են, որ դա ընդամենն իրավիճակային լուծում է և ոչ մի հստակ կարգավորում չի մտցնելու համակարգում, ասել է թե՝ սա համարում են իշխանության կողմից նախաձեռնված հերթական արհեստական օրակարգը, որը բերվել է առաջին պլան։

Թերթի տեղեկություններով, արևմտյան ֆինանսավորում ունեցող ՀԿ-ների ներկայացուցիչները շարունակում են առաջ քաշել այն թեզը, որ դատական համակարգի վեթինգն անխուսափելի է և համակարգում «կարգուկանոն» մտցնող միակ գործիքակազմն է, մնացած բոլոր գործողությունները ֆեյք օրակարգ են։

Ի դեպ, նրանք բավականին ուշագրավ գործունեություն են սկսել նաև մարզերում, ուր փորձում են որոշակի հարցերի շուրջ հասարակական կարծիք ձևավորել, ընդ որում, հաճախ ոչ «հենց այնպես»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով