Մամուլ 5 տարի առաջ - 11:17 21-01-2021

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊՈՒՏԻՆԻՆ ԶԵԿՈՒՑԵԼ Է՝ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ, ՎԵՐՋԻՆՍ ԱՍԵԼ Է՝ ԳՆԱ ԱՐԱ․ ՀՐԱՊԱՐԱԿ

«Հրապարակ» թերթը գրում է. «Շատերը կարծում են, որ այսօր Հայաստանում իշխանափոխությունը կախված է բացառապես Ռուսաստանից։ Սակայն ռուսական իշխանության մեջ այս հարցում տարբեր տեսակետներ կան․ եթե ուժայինները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հեռանա, ապա արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այս պահին դրան դեմ է։

Իսկ ՀՀ իշխանամերձ շրջանակներում փսփսում են, որ վերջին հանդիպման ժամանակ Փաշինյանը Պուտինին զեկուցել է՝ ուզում եմ արտահերթ ընտրություններ կազմակերպել, վերջինս ասել է՝ գնա արա։

Հիմա Հայաստանի ընդդիմադիր ուժերը որոշակի դժգոհություն ունեն Փաշինյանի «կյանքը երկարաձգող» ռուսական պաշտոնական օղակներից եւ մասնավորապես՝ Հայաստանում ՌԴ դեսպանից, որը սերտ կապերի մեջ է հայաստանյան մի շարք կուսակցությունների հետ եւ անգամ հովանավորում է դրանցից մի քանիսին, որ խրախուսում է արտահերթ ընտրությունների անցկացումը, որի կազմակերպիչը գործող իշխանությունն է լինելու։

Ընդդիմությունը փորձում է հասնել նրան, որ դեսպան Կոպիրկինին հետ կանչեն, եւ ՌԴ բարձր իշխանավորները համոզվեն՝ Փաշինյանի հեռացումը բխում է բոլորի շահերից, այդ թվում՝ Ռուսաստանի։ Իսկ նրա կողմից ընտրությունները կազմակերպելը իր վերարտադրվելու գրավականն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»