Արտաքին
Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը
12:11 19-01-2026
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Գրենլանդիայի և Արկտիկական տարածաշրջանի անվտանգությունը։
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան հավատարիմ են Դանիայի և Գրենլանդիայի ինքնիշխանությանը
10:57 19-01-2026
«Մենք միշտ պաշտպանելու ենք մեր ռազմավարական տնտեսական և անվտանգության շահերը», - նշել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Սիրիայում քրդերը հայտարարել են կոալիցիան լուծարելուց հրաժարվելու մասին
09:56 19-01-2026
SDF-ն «չի քայքայվել կամ պարտություն չի կրել» և «կշարունակի պաշտպանել իր տարածքը»։
Թրամփը մեղադրել է Դանիային «ռուսական uպառնալիքի» նկատմամբ անգործության մեջ
09:31 19-01-2026
ՆԱՏՕ-ն 20 տարի շարունակ Դանիային ասում է, որ «դուք պետք է հեռացնեք ռուսական սպառնալիքը Գրենլանդիայից»։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Իսպանիայում երկու գնացքներ են բախվել. զոհվել է 21, վիրավորվել 73 մարդ
09:27 19-01-2026
Գնացքի դուրս գալու պատճառը անհայտ է, բայց մասնագետները այն արդեն անսովոր են անվանում. գնացքները դուրս են եկել գծերից վերջերս վերանորոգված ուղիղ հատվածում։
Մակրոնը կոչ է արել կիրառել ԵՄ «առևտրային բազուկան»՝ ի պատասխան Թրամփի սպառնալիքներին
23:51 18-01-2026
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել կիրառել ԵՄ-ի «առևտրային բազուկան»՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսային սպառնալիքներին։
Ուկրաինան մտադիր է շրջանակային համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ
23:08 18-01-2026
Անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնեցումն ավելի բարդ գործընթաց է եղել, սակայն Կիևը ակնկալում է այս գործարքը ստորագրել Դավոսից հետո:
Կոլումբիայում երկու խմբավորումների բախումների հետևանքով 27 հոգի է զոհվել
22:31 18-01-2026
Bախումները տեղի են ունեցել Բոգոտայից 300 կմ հարավ-արևմուտք գտնվող Գուավյարե դեպարտամենտի Էլ Ռետորնո մունիցիպալիտետի գյուղական վայրում.
Հարավային Աֆրիկայում ջրհեղեղ է․ 30 մարդ է զոհվել․ հայտարարվել է ազգային աղետ
22:10 18-01-2026
Լիմպոպո նահանգի վարչապետը հայտարարել է, որ վատ եղանակը իր նահանգին մոտ 240 միլիոն դոլարի վնաս է հասցրել, բազմաթիվ տներ և կառույցներ ջուրն ամբողջությամբ քշել տարել է։
ՆԱՏՕ-ի 8 երկրներ հայտարարում են, որ հանձնառու են Արկտիկայում անվտանգության ամրապնդմանը
21:36 18-01-2026
Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Շվեդիայի և Միացյալ Թագավորության համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ հանձնառու են Արկտիկայում անվտանգության ամրապնդմանը։
Սիրիայի կառավարության և քրդական ուժերի միջև հրադադար է հայտարարվել
20:52 18-01-2026
Սիրիայի կառավարական ուժերի և «Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) միջև բոլոր ճակատներում և շփման գծերում հայտարարվում է համապարփակ և անհապաղ հրադադար։
Pinaka ՀԿՌՀ-ի համար նախատեսված կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակը ուղարկվել է Հայաստան
20:35 18-01-2026
Արտահանման մեկնարկը տվել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը Նագպուրում Solar Defence and Aerospace Limited (SDAL) ընկերության գործարանից։
Գերմանացի զինվnրականները լքել են Գրենլանդիան
19:20 18-01-2026
Գերմանացի զինվորականները լքել են Գրենլանդիան, ինչպես նախատեսված էր, այս մասին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարարությունը։
Խուսափեք 3-րդ կողմերի միջամտությունից և հավելյալ վճարներից․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ վիզայի դիմորդներին
19:08 18-01-2026
Ձեր դիմումում առկա տեղեկության ճշգրտության և ճշմարտացիության պատասխանատուն Դուք եք»,- ասված է ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության մեջ։
Մեքսիկայում ձերբակալել են ԱՄՆ-ի ամենափնտրվող 10 հանցագործներից մեկին
18:51 18-01-2026
27-ամյա ամերիկացի Ալեխանդրո Ռոսալես Կաստիլոն մեղադրվում է Տրուկ Կուան «Սենդի» Լի Լեի սպանության մեջ։
ԱՄՆ-ն պետք է ջանքեր գործադրի մնացած հայ բանտարկյալներին ազատելու համար․ Ֆրենկ Փալոն
18:35 18-01-2026
Ամերիկացի կոնգրեսականն արձագանքել է ադրբեջանական գերությունից հայերի վերջերս տեղի ունեցած ազատ արձակմանը:
Ես չեմ դադարի պայքարել, մինչև հայ գերիներն ազատ չարձակվեն. ԱՄՆ կոնգրեսական
17:29 18-01-2026
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումն Ադրբեջանում տարիներ շարունակ գերությունից հետո, գրել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը X-ում:
ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով կան զոհ և վիրավոր
17:20 18-01-2026
Մարզպետի տվյալներով՝ բժիշկները տուժածին տեղում անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել, բուժհաստատություն տեղափոխվելուց նա հրաժարվել է։
Թրամփը Էրդողանին հրավիրել է դառնալ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ
17:12 18-01-2026
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի հաղորդակցության վարչությունը՝ Anadolu-ի փոխանցմամբ:
Ադրբեջանական զենք փոխադրող «Silk Way»-ի ինքնաթիռները սկսել են թռչել Հայաստանի տարածքով
16:37 18-01-2026
Ինքնաթիռը Նախիջևանից Բաքու էր թռչում։ Ընդ որում, Իլ–76 ինքնաթիռը Ադրբեջանի մայրաքաղաքից Նախիջևան է հասել Վրաստանի և Թուրքիայի տարածքով։
Հալեպի օդանավակայանը հունվարի 20-ին կվերսկսի աշխատանքը
16:24 18-01-2026
Որոշումն ընդունվել է բոլոր անհրաժեշտ տեխնիկական ստուգումների ավարտից և անվտանգության միջոցառումների գնահատումից հետո:
Ոչ մի սպառնալիք չի ազդելու մեզ վրա ոչ Ուկրաինայում, ոչ Գրենլանդիայում․ Մակրոնի արձագանքը՝ Թրամփին
15:40 18-01-2026
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան հավատարիմ է ազգերի ինքնիշխանությանը և անկախությանը Եվրոպայում և այլուր։
ԱՄՆ-ն պետք է լուծի Գրենլանդիայի հարցը «ՆԱՏՕ-ի շրջանակում» և չշեղվի ուկրաինական ճգնաժամից.Կալաս
15:25 18-01-2026
ԵՄ բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ութ եվրոպական երկրներից ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու հայտարարությունը ձեռնտու է Ռուսաստանին և Չինաստանին
Հարգելի Ուրսուլա «Ֆայզեր» ֆոն դեր Լայեն, մի՛ սադրեք հայրիկ Թրամփին. Կիրիլ Դմիտրիև
15:08 18-01-2026
Նա նշել է, որ ԱՄՆ-ն կարող է կղզում գտնվող յուրաքանչյուր եվրոպացի զինվորի համար մաքսատուրքերը 1%-ով բարձրացնել։