Ուղիղ եթեր
Արտաքին 5 ամիս առաջ - 20:06 12-03-2026

Լեհաստանը մտադիր չէ միանալ Մերձավոր Արևելքի հակամարտությանը. փոխվարչապետ

Լեհաստանը մտադրություն չունի միանալ Մերձավոր Արևելքի հակամարտությանը, չնայած Միացյալ Նահանգների հետ դաշնակցային հարաբերություններին: Այս մասին հայտարարել է Լեհաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին Rzeczpospolita թերթին տված հարցազրույցում:

«Նման պլաններ մենք չունենք։ Լեհաստանի և Ամերիկայի շահերը մոտ են, դրանք զգալի չափով համընկնում են, բայց դրանք ամբողջովին նույնական չեն»,- պարզաբանել է արտաքին գործերի նախարարը:

Նա հայտարարել է, որ անձամբ ինքը որևէ անմիջական սպառնալիք Իրանից չի նկատել Միացյալ Նահանգների կամ Եվրոպայի և նույնիսկ Իսրայելի համար:

Նախարարը հիշեցրել է, որ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին ավելի վաղ համաձայնություն չի տվել լեհական բանակի մասնակցությանը Մերձավոր Արևելքի ռազմական գործողություններին: