Արտաքին 7 ամիս առաջ - 21:24 12-03-2026

Թուրքիայում կարգելվի մեկանգամյա պլաստիկ իրերի օգտագործումը

Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարարությունը հայտնել է, որ մշակվում է օրենքի նախագիծ, որով կարգելվի մեկանգամյա պլաստիկ իրերի օգտագործումը։ Օրենքի նախագիծը համապատասխանում է Եվրամիության (ԵՄ) չափորոշիչներին։

Նախատեսվում է դադարեցնել մեկանգամյա օգտագործման պլաստիկ պատառաքաղների, դանակների, գդալների, փայտիկների և ափսեների օգտագործումը: Նշվում է, որ որոշ պլաստիկ ապրանքների վրա արգելքը կգործի սեպտեմբերի 1-ից սկսած, իսկ մյուսների վրա՝ 2027-ի սկզբից։

Մասնագետները նշում են, որ դրանց կիրառման վրա արգելք սահմանելը կնվազեցնի պլաստիկ թափոնների շրջակա միջավայրի վրա ազդեցությունը և կբարձրացնի էկոլոգիապես մաքուր արտադրանքի օգտագործումը:

Ըստ նրանց՝ պլաստիկի փոխարեն ավելի տարածված կդառնան ապակուց, ճենապակուց, փայտից և ստվարաթղթից պատրաստված իրերի կիրառումը:

Այս օրենքի նախագծով նախատեսվում է կանխել տարեկան մոտ 1.5 մլն տոննա ածխաթթու գազի համարժեք արտանետում:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին