Արտաքին
Հնդկաստանը դեսպանատունը Լվովից Լեհաստան է տեղափոխում
18:13 13-03-2022
Ուկրաինայում անվտանգության անբարենպաստ իրավիճակի պատճառով, ներառյալ երկրի արևմտյան հատվածներում հարձակումները, որոշում է կայացվել ժամանակավորապես տեղափոխել Հնդկաստանի դեսպանատունը Լեհաստան:
Իրանը դադարեցնում է բանակցությունները Սաուդյան Արաբիայի հետ. լրատվամիջոցներ
17:25 13-03-2022
Որոշման պատճառները չեն նշվում։
Պուտինի կողմից քիմիական զենքի կիրառումը կանաչ լույս կհանդիսանա ՆԱՏՕ-ի համար․ Լեհաստան
17:02 13-03-2022
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կվերանայի ուկրաինական հակամարտությանը չմիջամտելու իր դիրքորոշումը, եթե Ռուսաստանը քիմիական զենք կիրառի։
Իտալիայում ուկրաինացի փախստականներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է
16:42 13-03-2022
Կողաշրջված ավտոբուսում 21 ուղևոր է եղել։ Մեկ կին զոհվել է, հինգ մարդ վիրավորվել։
Ռուսաստանը և Ուկրաինան հայտարարել են փոխզիջմանը մոտ լինելու մասին՝ մարտերի ֆոնին
16:07 13-03-2022
Հերթական՝ չորրորդ դեմ առ դեմ հանդիպումը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ։
Իրանը նշել է ԱՄՆ հյուպատոսությանը հրթիռային հարվածներ հասցնելու պատճառը
13:52 13-03-2022
Հրթիռներն ուղղված են եղել «իսրայելական գաղտնի բազաներին», ասվում է Իրանի պետական հեռուստատեսության հաղորդագրության մեջ:
Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդել են Լվովում տեղի ունեցած երկու ուժգին պայթյունի մասին
12:37 13-03-2022
Լվովում, ինչպես նաև Ուկրաինայի այլ տարածքներում, տեղական ԶԼՄ-ների հաղորդումներով, գիշերվա ընթացքում օդային տագնապի ազդանշաններ են հնչել։
Իսրայելի վարչապետը Զելենսկիի հետ քննարկել է Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու ուղիները
11:40 13-03-2022
«Զրույցը տևել է ավելի քան մեկ ժամ»,- նշել են Իսրայելի վարչապետի գրասենյակից։
Սաուդյան Արաբիայում մեկ օրում մահապատժի են ենթարկել 81 դատապարտյալի
11:08 13-03-2022
Մահապատժի ենթարկվածների թվում են «Ալ-Քաիդա» և ԻՊ խմբավորումների անդամներ, հուսիթիներ, որոնք կենսական նշանակության օբյեկտների վրա հարձակումներ են նախապատրաստել և մաքսանենգ ճանապարհով զենք տեղափոխել։
Պուտինը կարող է ընդլայնել ռազմական գործունեությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկում․ Բորել
10:25 13-03-2022
«Մենք պետք է մեկուսացնենք Ռուսաստանը միջազգային հանրությունից և աջակցենք Ուկրաինային»,- ասել է Բորելը։
Ջո Բայդենը հրահանգել է Ուկրաինային 200 մլն դոլար հատկացնել պաշտպանության համար
10:06 13-03-2022
Կիևին տրամադրված ամերիկան օգնության ընդհանուր ծավալը անվտանգության ոլորտում վերջին տարվա ընթացքում աճել է՝ հասնելով մինչև 1․2 միլիարդ դոլարի:
PayPal-ը կարգելափակի ռուսաստանցիների էլեկտրոնային դրամապանակները
23:54 12-03-2022
Այս մասին տեղեկացնում է ծառայության կայքը:
Ռուսաստանը կփորձի ստեղծել «Խերսոնի Ժողովրդական Հանրապետություն». Կուլեբա
23:34 12-03-2022
Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ ռուսական զորքերի կողմից օկուպացված Խերսոնում փորձ է արվելու ստեղծել «ժողովրդական հանրապետություն»:
Ուկրաինան միջազգային հետախուզում է հայտարարել Ռադայի պատգամավոր Իլյա Կիվայի նկատմամբ
23:13 12-03-2022
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից մեկ օր առաջ Իլյա Կիվան շնորհավորանք է տեսագրել Խորհրդային բանակի օրվա կապակցությամբ և հայտարարել Ուկրաինան «ազատագրելու» անհրաժեշտության մասին:
ՌԴ ՊՆ-ն ներկայացնում է ուկրաինական կորուստների նոր թվերը
22:52 12-03-2022
Ըստ Կոնաշենկովի՝ «հատուկ գործողության» մեկնարկից ի վեր ռուս զինվորականները շարքից հանել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 3593 օբյեկտ:
Տեղի է ունեցել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների չորրորդ փուլը. ԶԼՄ-ներ
21:43 12-03-2022
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների չորրորդ փուլն ընթացել է տեսակապի ձևաչափով:
Մակրոնը և Շոլցը զրուցել են Զելենսկու հետ
21:28 12-03-2022
Այս մասին իր Twitter-ում հայտնել է Զելենսկին։
Ռուսաստանն Ուկրաինայի դեմ պատերազմի ընթացքում կորցրել է ՀՆԱ-ի 30 մլրդ դոլարը
21:08 12-03-2022
Bloomberg-ի նախնական կանխատեսումն այն է, որ 2022 թվականին Ռուսաստանի տարեկան ՀՆԱ-ն կնվազի մոտ 9%-ով։
Զելենսկին հրապարակել է ուկրաինական կորուստների առաջին գնահատականը. կա 1300 զոհ
20:41 12-03-2022
Ուկրաինացի զինվորականները ռուսական բանակի կորուստները գնահատում են 12.000 զինվոր, մինչդեռ արևմտյան փորձագետները նշում են, որ ռուսների կորուստները դրա կեսն են՝ մոտ 6000։
Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպում անցկացնել
20:28 12-03-2022
Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Շոլցն ու Մակրոնը կրկին զանգել են Պուտինին. արդյունքը նույնն է
20:09 12-03-2022
Ըստ Պուտինի տեղեկությունների՝ ուկրաինական զինված ուժերը բռնության են ենթարկում խաղաղ բնակիչներին, իրականացնում արտադատական հաշվեհարդարներ և կոպտորեն խախտում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Զեմուրի վրա ձու են նետել
19:56 12-03-2022
Այս մասին հայտնում է La Depeche թերթը։
Մեծ Բրիտանիայում մասնավոր ինքնաթիռի թռիքչը հետաձգվել է ՌԴ-ի հետ կապերի կասկածանքով
19:20 12-03-2022
Այս մասին Twitter-ում գրել է Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Գրանտ Շապսը:
Ինչ նոր պատժամիջոցներ են սահմանելու G7-ի երկրները Ռուսաստանի դեմ
18:57 12-03-2022
«Մեծ յոթյակի» (ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա) առաջնորդները համատեղ հայտարարություն են արել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին: