Արտաքին
Ստամբուլում կայացել է Էրդողանի ու Հունաստանի վարչապետի հանդիպումը
13:47 14-03-2022
Էրդողանը և Միցոտակիսը պայմանավորվել են բաց պահել կապի ուղիները և բարելավել հարաբերությունները՝ չնայած առկա տարաձայնություններին:
Խորվաթիայում կործանված ԱԹՍ-ն ավիառումբ է պարունակել
13:27 14-03-2022
«Կան տարրեր, որոնք ցույց են տալիս, որ անօդաչուն կարող էր պատկանել կամ ՌԴ-ին կամ Ուկրաինային»,- ասել է Խորվաթիայի պաշտպանության նախարարը։
ԱՄՆ-ը Չինաստանին նախազգուշացրել է ՌԴ-ին ռազմական օգնություն ցուցաբերելու դեպքում լուրջ հետևանքների մասին
13:12 14-03-2022
Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը հայտարարել է, որ տեղյակ չէ Ռուսաստանի խնդրանքի մասին:
Ֆրանսիացի ակտիվիստը զավթել է Պուտինի ենթադրյալ դստեր նախկին ամուսնու վիլլան
12:57 14-03-2022
Ակտիվիստը փոխել է շենքի կողպեքները և մտադիր է այնտեղ ուկրաինացի փախստականներ տեղավորել։
Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել
12:37 14-03-2022
Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային պաշտպանական ու անվտանգային հարցերի վերաբերյալ։
Ուկրաինայում այսօր 10 մարդասիրական միջանցք է գործելու
12:21 14-03-2022
Բացի այդ, ևս մեկ անգամ կփորձեն ապաշրջափակել սննդամթերքով և դեղորայքով մարդասիրական շարասյան Բերդյանսկից Մանգուշով դեպի Մարիուպոլ տեղաշարժը։
Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի օլիգարխների և նրանց հարազատների դեմ
12:08 14-03-2022
Պատժամիջոցների տակ են հայտնվել 33 ռուսաստանցի մեծահարուստներ և նրանց մոտ հարազատները. սառեցվել են նրանց ակտիվները և արգելվել է նրանց մուտքը երկիր:
Ռուսաստանցիները գրավված քաղաքներում ձերբակալում են ուկրաինացի քաղաքական գործիչներին
11:50 14-03-2022
Ձերբակալել են Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆեդորովին, Մելիտոպոլի շրջանային խորհրդի ղեկավար Սերգեյ Պրիյմային, Մելիտոպոլում հակառուսական ցույցերի կազմակերպիչ Օլգա Գայմուսովային և այլոց:
Կիևում ինը հարկանի շենք է այրվում՝ հնարավոր է հրթիռի բեկորների պատճառով
11:33 14-03-2022
Նախնական տեղեկություններով, մեկ մարդ զոհվել է, երեքը տեղափոխվել են հիվանդանոց։
Արեստովիչն ասել է, որ եթե Կադիրովն Ուկրաինայում է՝ նրան կոչնչացնեն
11:18 14-03-2022
Kadyrov_95 Telegram-ալիքը պատասխանել է. «Իսկ ինչո՞ւ «եթե», դու չե՞ս տեսել հոլովակը, թե ես պետք է թակեմ քո դուռը»:
Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը Չինաստանի և Ինդոնեզիայի հետ
10:45 14-03-2022
Ռուսական, չինական և ինդոնեզական ավիաընկերությունները կկարողանան երեքական չվերթ իրականացնել երկրների միջև։
Instagram-ն արգելափակված է Ռուսաստանում
09:45 14-03-2022
ՌԴ-ում Instagram-ն արգելափակվել է, երբ վերջինս որոշել է ժամանակավորապես մեղմել չափավորության կանոնները և թույլատրել Ուկրաինայում ռուսական զորքերի նկատմամբ բռնության անանձնական կոչերը:
Ռուսաստանը ռազմական օգնություն է խնդրում Չինաստանից. ամերիկյան աղբյուրներ
09:26 14-03-2022
Սակայն հայտնի չէ, թե հատկապես ինչ օգնություն է խնդրել Ռուսաստանը, ինչպես է արձագանքել Չինաստանը և ինչպես է ստացվել այս տեղեկությունը։
Զոհված ամերիկացի լրագրող Բրենթ Ռենոն աշխատում էր Time-ում
09:06 14-03-2022
Սկզբնական հաղորդագրություններում Ռենոն նշվում էր որպես New York Times-ի թղթակից, բայց Իրպեն էր մեկնել Time-ի հանձնարարությամբ։
Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին ընտրատեղամաս է ժամանել ժիգուլիով
23:52 13-03-2022
Սերդարն իր ընտանիքի հետ (և մի քանի օպերատորների հետ) համեստորեն ժամանել է 7-րդ մոդելի Ժիգուլիով։
Թուրքիա թռչելու փորձի ժամանակ ձերբակալվել է Նուրսուլթան Նազարբաևի եղբորորդին
22:38 13-03-2022
Սաթիբալդին կասկածյալ է հանդիսանում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և «Ղազախտելեկոմ» ԲԲԸ-ի առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցների հափշտակության փաստերով հարուցված քրգործի շրջանակներում։
ԵՄ դեսպանները Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները կհաստատեն մարտի 14-ին
22:22 13-03-2022
Երկուշաբթի օրը ԵՄ երկրների մշտական ներկայացուցչությունների (Coreper) մակարդակով սպասվում է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի «վերջնական լրամշակումն ու հաստատումը»։
Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում երրորդ կողմի կարիք չկա․ Չավուշօղլու
21:49 13-03-2022
Իմ կարծիքով, խաղաղ համաձայնագրի բանակցություններին երրորդ կողմի մասնակցության կարիքը չկա,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն։
ՆԱՏՕ-ի երկրների տարածքում Ռուսաստանի արձակած ցանկացած կրակոց կդիտվի որպես հարձակում ամբողջ դաշինքի վրա․ Սալիվան
21:35 13-03-2022
CBS-ին տված հարցազրույցում Սալիվանը կրկնել է նախագահ Ջո Բայդենի դիրքորոշումը, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի իր տարածքի «ամեն թիզը»:
Ուկրաինացի փախստականներին կարող են տեղավորել ռուս օլիգարխների տներում
20:47 13-03-2022
Պատժամիջոցների տակ գտնվող ռուս օլիգարխների բրիտանական անշարժ գույքը կարող է օգտագործվել ուկրաինացի փախստականների համար, ասել է Բնակարանային, համայնքների և տեղական ինքնակառավարման հարցերով նախարարը։
Խերսոնում հազարավոր մարդիկ Ռուսաստանի դեմ ցույցի են դուրս եկել
19:45 13-03-2022
Խերսոնում մոտ 10 հազար մարդ է մասնակցել «Խերսոնը Ուկրաինա է» խաղաղ ցույցին, ավելի ուշ զավթիչները կրակ են բացել հանրահավաքի մասնակիցների վրա։
Դադարեցրեք զանգվածային սպանությունները․ Հռոմի պապ
19:28 13-03-2022
Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական կիրակնօրյա աղոթքի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան։
Իրպենում The New York Times-ի լրագրող է սպանվել
19:11 13-03-2022
Կիևի մարզի Իրպեն քաղաքում ռուս զինվորականները գնդակահարել են The New York Times-ի 51-ամյա թղթակցին՝ ԱՄՆ քաղաքացի Բրենթ Ռենոյին։
Պուտինը Էրդողանին հայտնել է, որ դեմ չէ Զելենսկու հետ հանդիպմանը․ Թուրքիայի ԱԳՆ
18:32 13-03-2022
Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ նախագահ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը ասել է, որ դեմ չէ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը։