Արտաքին 4 տարի առաջ - 09:45 14-03-2022

Instagram-ն արգելափակված է Ռուսաստանում

Instagram սոցիալական ցանցը հասանելի չէ Ռուսաստանում, հաղորդում են Netblocks և Globalcheck ծառայությունները։

ՌԴ իշխանություններն ամերիկյան Meta կորպորացիային պատկանող Instagram-ն արգելափակելու որոշում են կայացրել ուրբաթ օրը, երբ վերջինս որոշել է ժամանակավորապես մեղմել չափավորության կանոնները և թույլատրել Ուկրաինայում ռուսական զորքերի նկատմամբ բռնության անանձնական կոչերը, ինչպես նաև Ռուսաստանի և Բելառուսի նախագահներին հրապարակայնորեն մահվան մաղթանքներ ուղղելը։ Դրանից հետո Ռուսաստանում Meta-ն որպես ծայրահեղական կազմակերպություն ճանաչելու գործընթաց սկսվեց, իսկ «Ռոսկոմնադզորը» խոստացավ մարտի 14-ից արգելափակել Instagram-ը։ Facebook-ն ավելի վաղ էր արգելափակվել, բայց ՌԴ-ում այն պակաս հանրահայտ է, քան Instagram-ը։

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա