Ներքին 4 տարի առաջ - 13:42 09-01-2022

Հունվարի 7-8-ը ահազանգ է ստացվել 4 արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ․ ԱԻՆ

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 7-ից 8-ը 4 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից, ավտոմեքենաներն արգելափակվել են, մասնավորապես, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում։