Արտաքին 4 տարի առաջ - 19:11 13-03-2022

Իրպենում The New York Times-ի լրագրող է սպանվել

Կիևի մարզի Իրպեն քաղաքում ռուս զինվորականները գնդակահարել են The New York Times-ի 51-ամյա թղթակցին՝ ԱՄՆ քաղաքացի Բրենթ Ռենոյին, հայտնել է Կիևի մարզի Ազգային ոստիկանության գլխավոր վարչության պետ Անդրեյ Նեբիտովը։
«Զավթիչները ցինիկաբար սպանում են նույնիսկ միջազգային լրատվամիջոցների լրագրողներին, որոնք փորձում են ճշմարտությունը ցույց տալ Ուկրաինայում ռուսական զորքերի վայրագությունների մասին»,- հայտարարել է Նեբիտովը։
Բացի այդ, կիրակի օրը՝ մարտի 13-ին, Իրպենում վիրավորվել է ևս երկու թղթակից։
«Այժմ վիրավորներին արդեն դուրս են բերել դեպքի վայրից և տեղափոխել մայրաքաղաքի հիվանդանոց։ Լրագրողների առողջական վիճակը դեռևս անհայտ է», - նշել է Նեբիտովը։

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա