Արտաքին 4 տարի առաջ - 20:09 12-03-2022

Շոլցն ու Մակրոնը կրկին զանգել են Պուտինին. արդյունքը նույնն է

ԵՄ երկու խոշորագույն երկրների՝ Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները կրկին հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ և խնդրել նրան դադարեցնել ուկրաինացիների գնդակոծությունն ու սպանությունը։

Նրանց զրույցը տևել է մոտ մեկ ժամ, ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ներկայացուցիչը։ Մինչ այդ երկուսն էլ զրուցել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Կրեմլն իր հերթին հայտնել է, որ Պուտինը Մակրոնի և Շոլցի հետ կիսվել է Ուկրաինայում «իրերի իրական վիճակի» վերաբերյալ իր տեսլականով։

Ըստ Պուտինի ունեցած տեղեկությունների՝ ուկրաինական զինված ուժերը բռնության են ենթարկում խաղաղ բնակիչներին, իրականացնում արտադատական ​​հաշվեհարդարներ և, ընդհանուր առմամբ, «միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ» են անում այն ​​պատերազմում, որը Պուտինն արգելել է պատերազմ անվանել։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերջերս ասել էր, որ իրենք չենք հարձակվել Ուկրաինայի վրա և մտադիր չեն հարձակվել այլ երկրների վրա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ