Արտաքին 4 տարի առաջ - 18:57 12-03-2022

Ինչ նոր պատժամիջոցներ են սահմանելու G7-ի երկրները Ռուսաստանի դեմ

«Մեծ յոթյակի» (ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա) առաջնորդները համատեղ հայտարարություն են արել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների և այլ ճնշումների մասին։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

Մասնավորապես, G7-ի երկրները ջանքեր կգործադրեն՝ նվազեցնելու էներգառեսուրսների հարցում կախվածությունը ՌԴ-ից: Ռուսաստանին կզրկեն նաև առևտրում բարենպաստ լինելու կարգավիճակից, այն կկորցնի Առևտրի համաշխարհային կազմակերպությանը մասնակցության առավելությունները: Ռուսաստանի Դաշնությանը կխանգարեն փոխառություններ ստանալ ԱՄՀ-ից, ՎԶԵԲ-ից, Համաշխարհային բանկից:

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ շարունակելու են «ճնշումների արշավը» ռուսական էլիտայի, օլիգարխների, նախագահ Պուտինի վստահելի անձանց վրա: Երկրները ջանքեր կգործադրեն, որոնք կկտրեն Ռուսաստանի հնարավորությունը՝ պատժամիջոցներից խուսափելու և սողանցքներ գտնելու: Նրանք կարգելափակեն «թվային ակտիվները» (կրիպտոարժույթները):

G7-ը պայքարելու է Ռուսաստանից ստացվող ապատեղեկատվության դեմ, շարունակելու է սահմանափակումներ սահմանել Ռուսաստանի Դաշնությունից առանցքային ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման/ներմուծման վրա: Նաև Ռուսաստանի Դաշնության ներսում այն ​​կազմակերպությունները, որոնք աջակցում են պատերազմին, հասանելիություն չեն ստանա նոր պարտքային և բաժնետիրական ներդրումներին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան