Արտաքին
Արևելքում վճռական ճակատամարտ է նախապատրաստվում. Զելենսկի
23:42 09-04-2022
Այս մասին Կիև ժամանած Ավստրիայի կանցլեր Կարլ Նեգամերի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Ուկրաինան և Ռուսաստանը երրորդ անգամ փոխանակել են ռազմագերիներին
23:07 09-04-2022
Նոր փոխանակման մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։
Ցուցահանդեսի ավարտից հետո Ֆրանսիան հրաժարվել է ՌԴ-ին վերադարձնել 2 կտավ
22:28 09-04-2022
Կտավների սեփականատերերը ռուս միլիարդատերեր են, որոնք Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո հայտնվել են ԵՄ պատժամիջոցների ցուցակում:
ԵՄ երկրներից մեկի ղեկավարն ապացույց է պահանջել Բուչայի ջարդերի իսկության վերաբերյալ. Զելենսկի
22:03 09-04-2022
Այս մասին գերմանական Bild-ին տված հարցազրույցում ասել է Վլադիմիր Զելենսկին:
Լուգանսկի մարզում ազոտաթթվով ցիստեռնը պայթել է գնդակոծությունից
21:43 09-04-2022
Այս մասին հայտնել է Լուգանսկի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը:
Թուրքիայի հարավ-արևելքում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
21:18 09-04-2022
Այս մասին հայտնում է թուրքական Քանդիլլի սեյսմոլոգիական կենտրոնը։
Ուկրաինական ճգնաժամը կլուծվի մարտի դաշտում. Բորել
20:47 09-04-2022
Ժոզեպ Բորելը Թվիթերում գրել է, որ ուկրաինական ճգնաժամի ելքը կորոշվի մարտի դաշտում
11.4 միլիոն ուկրաինացի պատերազմի պատճառով լքել է տները
19:52 09-04-2022
Ուկրաինայի քաղաքների լայնածավալ հրետակոծությունն առաջացրել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո փախստականների ամենամեծ հոսքը դեպի Եվրոպա. պատերազմի սկզբից մինչ օրս 4.4 միլիոն մարդ լքել է Ուկրաինան:
Բորիս Ջոնսոնը ժամանել է Կիև՝ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման
19:26 09-04-2022
Այս մասին հայտնել են Ուկրաինայի նախագահի գրասենյակից։
Սոբչակը Իսրայելի քաղաքացիություն է ստացել. Haaretz
18:38 09-04-2022
Հեռուստահաղորդավարուհի և նախագահի նախկին թեկնածու Քսենյա Սոբչակը Իսրայելի քաղաքացիություն է ստացել։
ՌԴ-ում և Բելառուսում գրանցված մեքենաները այլևս չեն կարողանա բեռներ տեղափոխել ԵՄ երկրների տարածքով
17:56 09-04-2022
Այս մասին հաղորդել է է ՌԴ Մաքսային դաշնային ծառայությունը։
Վրաստանն ու Մոլդովան երկուշաբթի կստանան հարցաշարեր՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակի տրամադրման համար
17:33 09-04-2022
Այս մասին իր Twitter-ում հայտնել է ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին։
Պուտինն ու Ալիևը խոսել են հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցերով աշխատանքների մեկնարկի մասին
17:18 09-04-2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ համաձայնությունները կյանքի կոչելու անհրաժեշտությունը
Հարավային Օսիայի՝ ՌԴ կազմի մեջ մտնելու հարցով հանրաքվեի նախապատրաստումը կարող է ավարտվել մայիս-հունիսին
17:10 09-04-2022
Այս մասին ասել է ինքնահռչակ հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվական-վերլուծական վարչության ղեկավար Յուրի Վազագովը։
Դու փլուզում ես քո երկրի ապագան. Շոլցը՝ Պուտինին
16:34 09-04-2022
Վլադիմիր Պուտինին հատուկ է կայսերական մտածելակերպը՝ «մեզ հայտնի 19-րդ, 18-րդ, 17-րդ և այլ դարերից», ասել է Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը:
Թուրքիան նախազգուշացրել է Բոսֆորում հնարավոր աղետի մասին՝ ականների պատճառով
16:08 09-04-2022
«Եթե պայթուցիկ բեռներ տեղափոխող նավերից մեկը Բոսֆորում պայթի ականի վրա, կառաջանա մեծ վտանգ»,- ասել է թուրքական ռազմածովային ուժերի փոխծովակալը։
Իտալիան վերականգնում է իր դեսպանատան աշխատանքը Կիևում
15:27 09-04-2022
«Մենք եղել ենք վերջինը, որ հեռացել է, և մենք կլինենք առաջիններից մեկը, որ կվերադառնա»,- ասել է Իտալիայի արտգործնախարարը:
Պատերազմի մասին Պուտինի խոսքերը մեջբերելու համար դատարանը պետերբուրգցուն տուգանել է
14:53 09-04-2022
Սանկտ Պետերբուրգի Վիբորգսկի շրջանային դատարանը տեղի բնակիչ Արթուր Դմիտրիևին տուգանել է 30 հազար ռուբլով՝ նրան մեղավոր ճանաչելով ռուսական բանակը վարկաբեկելու հոդվածով:
Ելցինին և Պուտինին առաջարկել եմ Ռուսաստանի անդամակցություն ՆԱՏՕ-ին. Բիլ Քլինթոն
14:18 09-04-2022
ԱՄՆ նախկին նախագահը կեղծ պնդումներ է անվանել այն, թե ամերիկյան իշխանությունները փորձում էին մեկուսացնել Ռուսաստանին։
Ուկրաինայում ռազմական գործողությունների համար պատասխանատու կլինի Սիրիայում պատերազմի փորձ ունեցող գեներալը․ BBC
13:58 09-04-2022
Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունները այժմ վերահսկելու է Հարավային ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ Ա․Դվորնիկովը, որը Սիրիայում մարտական գործողությունների մեծ փորձ ունի։
Օդեսայում պարետային ժամ է հայտարարվել մինչև երկուշաբթի
13:32 09-04-2022
Ինչպես պարզաբանել են տեղական իշխանությունները, դա պայմանավորված է Կրամատորսկում տեղի ունեցած ողբերգությամբ, որտեղ հրթիռակոծության հետևանքով զոհվել է 52 մարդ։
Պենտագոնը հայտարարել է Սլովակիայում Patriot զենիթահրթիռային համակարգերի ժամանակավոր տեղակայման մասին
12:52 09-04-2022
Սա Patriot համակարգի ժամանակավոր տեղակայում է, մինչ մենք շարունակում ենք խորհրդակցել Սլովակիայի կառավարության հետ ավելի երկարաժամկետ լուծումների շուրջ», - ասել է Պենտագոնի մամլո քարտուղար Ջոն Քիրբին։
Բրիտանական հետախուզության նոր տվյալները՝ Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ
12:19 09-04-2022
Քաղաքների վրա հարձակվում են ռուսական նավերից՝ թևավոր հրթիռներով։
Պաշտպանության նախարարությունը կանխատեսում է, որ Ռուսաստանը ավելի շատ ավիահարվածներ կիրականացնի Ուկրաինայի հարավում և արևելքում։
Պատերազմի ընթացքում զոհվել է 176 երեխա․ Ուկրաինայի գլխավոր դատախազություն
11:49 09-04-2022
Ռուսաստանի հետ պատերազմի ընթացքում Ուկրաինայում զոհվել է 176 երեխա։ Ուկրաինայի գլխավոր դատախազության նոր տվյալներով վիրավորվել է 500 երեխա։