Արտաքին 4 տարի առաջ - 13:16 26-05-2022

Թուրքիայի ընդդիմության առաջնորդն Էրդողանի ընտանիքին մեղադրել է միլիոնավոր դոլարներ երկրից դուրս հանելու մեջ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է ընտանիքի անդամների միջոցով տասնյակ միլիոնավոր դոլարներ ապօրինաբար երկրից դուրս հանելու մեջ, գրում է ermenihaber-ը:

Համացանցում հրապարակած տեսանյութում Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Էրդողանի ընտանիքը թուրքական «Ensar» և «TÜRGEV» հիմնադրամների միջոցով գումարներ է փոխանցում ԱՄՆ:

«Փաստաթղթերը մեր ձեռքում են: Ամերիկայում մի հիմնադրամ են հիմնել և այնտեղի օրենքներով պաշտպանված լինելու նպատակով դրա ղեկավար են դրել ԱՄՆ-ի մի քաղաքացու, բայց հիմնադրամն իրականում ղեկավարվում է Էրդողանի ընտանիքի կողմից: Թուրքիայից ընտրվել է 2 հիմնադրամ՝ ուսանողների համար հիմնված «Ensar»-ը և «TÜRGEV»-ը: Այս հիմնադրամները գումարները ուղարկել են ԱՄՆ-ի մի քաղաքացու, մեկ` 20 մլն, մեկ՝ 10 մլն: Մեկ անգամ «Ensar»-ը մեկ անգամ «TÜRGEV»-ը: Մեկ մլրդ լիրա ուղարկել են արդեն: Որտեղի՞ց եք գտել այդ փողերը, ո՞վ է տվել, ինչու՞ եք այդ տարադրամները երկրից դուրս հանում»,-ասել է Քըլըչդարօղլուն՝ նշելով, որ Էրդողանի ընտանիքը ծրագրում է փախչել ԱՄՆ, եթե Թուրքիայում տեղի ունենալիք առաջիկա ընտրություններում նա պարտություն կրի:

Քըլըչդարօղլուն Էրդողանին կոչ է արել հրապարակայնորեն խոստովանել, թե իր ընտանիքի անդամներից ով է այդ գումարներն ուղարկում ԱՄՆ ու նրա ընտանիքի ո՞ր անդամն է դրանք ստանում այնտեղ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով