Ներքին Արտաքին 5 ժամ առաջ - 12:42 28-11-2026

Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագիրը հնարավորություններ է բացում տարածաշրջանում տրանսպորտային կապերի զարգացման համար

2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագիրը իրական հնարավորություններ է բացում տարածաշրջանում տրանսպորտային կապերի զարգացման համար։ Այս մասին ասել է Եվրոպական հանձնաժողովի շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրեն Մագդա Կոպչինսկայան՝ պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ կարևոր հնարավորություն է Եվրոպական հանձնաժողովը համարում Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային կապերի զարգացումը՝ տարածաշրջանային կայունության ամրապնդման և Եվրոպայի ու Ասիայի միջև նոր առևտրային երթուղիների ստեղծման տեսանկյունից, հաղորդում է ԱՊԱ-ն։

«ԵՄ-ն աջակցում է առևտրային և տրանսպորտային երթուղիների դիվերսիֆիկացմանը՝ Հարավային Կովկասի բոլոր երկրները միավորող ներառական մոտեցման շրջանակներում։
2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագիրը իրական հնարավորություններ է բացում տարածաշրջանում տրանսպորտային կապերի զարգացման համար։ Տրանսպորտային կապերը կարող են դառնալ ինչպես Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովմանը նպաստող գործոն, այնպես էլ դրա ամրապնդման երաշխավոր։

ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ տրանսպորտային կապերի զարգացմանը՝ ներդրումների և միասնական չափանիշների հիման վրա՝ տարածաշրջանում Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի ընդլայնման և Միջտարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգի իրականացման միջոցով։ Նպատակն այն է, որ այդ կապերը ծառայեն ողջ տարածաշրջանի շահերին։

Մենք նաև առաջ ենք մղում այս մոտեցումը «Խաղաղություն՝ փոխկապակցվածության միջոցով» փաթեթի շրջանակներում, որը նախատեսում է աջակցություն տարածաշրջանում տրանսպորտի և կապերի զարգացման ոլորտի կոնկրետ նախագծերին»,- ասել է Կոպչինսկայան։

Ամենից շատ դիտված