Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ազատազրկման Հայաստանում ջերմաստիճանը կնվազի․​​​​​​​օրվա ընթացքում տեղումներ չեն սպասվում Քարի լիճ տանող ճանապարհը փակ է Իտալիայում 9-րդ դարի հայկական եկեղեցում թոնիր է հայտնաբերվել․ նոր բացահայտումներ՝ հայերի պատմական հետքի մասին Մերկասառույցի պատճառով վթար Երևանում․ բախվել են քաղաքապետարանի տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը․Shamshyan.com Սարավան-Զանգեր ճանապարհին պարեկները կանխել են հնարավոր ողբերգությունը՝ օգնելով տասնյակ վարորդների․ Shamshyan.com Երևանում չինացի երիտասարդը հայտնել է 8 մլն դրամի կողոպուտի մասին․ կասկածյալը ձերբակալվել է․Shamshyan.com Սեյրան Օհանյանի նկատմամբ բնակարանների տրամադրման գործով քրեական հետապնդումը դադարեցվել է Շինարարական ամրաններն ընկել են Դեմիրճյան փողոցում կայանված ավտոմեքենայի վրա Արարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութ
Խորագիր 18 րոպե առաջ - 22:30 27-11-2026

Խորագիր․ Դատված թեկնածու, ՔՊ–ական մայր օրենք, Մոնթեի մասին ֆիլմ, սկսված ԹՐԻՓՓ, ևս մի հարված արցախցիներին

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Oragir.News-ի «Խորագիր» հաղորդաշարի շրջանակում ամփոփվել են շաբաթվա հետաքրքիր ու կարևոր իրադարձությունները:

Տաղավարում են Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը և Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը:

Անդրադարձ է եղել շաբաթվա աղմկահարույց իրադարձությանը՝ Տիգրան Արզաքանցյանի՝ Սերգեյ Մերգելյանի անվան ինստիտուտի տնօրեն նշանակվելուն, նոյեմբերի 25-ին՝ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը կայացած ֆիլմի պրեմիերային, ֆիլմի՝ արժեքավոր լինելուն, բայց դրանով հանդերձ՝ ունեցած բացթողումներին, ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկին, Սահմանադրության բովանդակային քննարկմանը, արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր Ադրբեջան նշվելուն, Դավիթ Համբարձումյանի կալանքին:

Անդրադառնալով Դավիթ Համբարձումյանին ավելի քան 5 տարով ազատազրկելուն՝ Գևորգ Էմին-Տերյանը նշեց. «Սկզբում մենք զարմանում էինք, թե ինչու ոչ մի ընդդիմադիր չի մասնակցում ՏԻՄ ընտրություններին, ընդ որում՝ Դավիթ Համբարձումյանը մի անգամ ՔՊ-ի օրոք հաղթել էր ընտրություններում, ստացվում է, որ այդ հարցի պատասխանը շատ տրամաբանական է, որովհետև արդյունքում կամ գնում ես բանտ, կամ մահանում ես: Նորմալ մարդը, որը անձնազոհ չէ, մահապարտ չէ, պիտի խուսափի ընտրություններին մասնակցելուց կամ ՔՊ-ի «խաչը համբուրի»»:

Ըստ Ավետիք Քերոբյանի՝ Դավիթ Համբարձումյանի մեղքը ապացուցված չէ, դեպքն էլ 8 տարվա վաղեմություն ունի, որը հնչեղություն չի ունեցել:

Անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծում կարևորագույն դրույթների բացակայությանը՝ Ավետիք Քերոբյանը ուշադրություն հրավիրեց Զինված ուժերի հոդվածին, որտեղից հետաքրքիր կետ է հանված. ՀՀ գործող Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանվում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել ՀՀ պաշտպանությանը, այդ կետը հանվել է, չի սահմանվում այլևս. «Սա նշանակում է, որ մեզ բոլորիս միավորող քաղաքացիական պարտականությունը՝ պաշտպանությանը մասնակցելու, այլևս չի միավորում մեզ, այնինչ դրա շուրջ կարելի էր ազգային համախմբման գալ: Սա ազգային համախմբման, ազգային ինքնության ոչնչացում է, այլևս չկա միակ համընդհանուր պարտականությունը, որը կար»:

Գևորգ Էմին-Տերյանն էլ շեշտեց Սահմանադրության շուրջ երկու դիրքորոշումը՝ իշխանական՝ Սահմանադրության մասին անդադար խոսելը, և բովանդակային քննարկում չանցկացնելու կարևորությունը:

Տեսանյութ:


Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

13:08 ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ծնվել է Լեռնային Ղարաբաղում, մյուս բոլոր արցախցիները՝ Ադրբեջանո՞ւմ
16:00 Ինչու «Մերգելյանի» տնօրեն դրեցին Տիգրան Արզաքանցյանին
18:14 Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ազատազրկման
13:30 Բաղմանյանի խնամուն էլ դատապարտել են 100 ժամ հանրային աշխատանքների
23:35 Բաքվում «Բարսելոնայի» և «Սաբահի» խաղի ժամանակ ռուս երկրպագու է մահացել
16:30 Դրսի զուգարան չէր կարողանում սարքել, բայց 4 ամսում երկհարկանի տուն է կառուցել. մանրամասներ՝ Լիճքի գյուղապետի մասին
17:07 Էս ո՞նց ես մեծացել․ Կամո Սեյրանյանը ԱՄՆ-ում հանդիպել է երջանկահիշատակ Հայկոյի որդուն
19:10 Փաշինյան, պատասխան տուր, ո՞րն է Արմեն Գրիգորյանի հայրենիքը. Հայկ Դեմոյան
09:53 Իտալիայում 9-րդ դարի հայկական եկեղեցում թոնիր է հայտնաբերվել․ նոր բացահայտումներ՝ հայերի պատմական հետքի մասին
10:58 Կոտայքի մարզում «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր քարշ են տվել ոստիկանին