Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդը հաղորդագրություն է տարածել․
Պահպանողական կուսակցությունը կոչ է անում ՀՀ ԱԺ-ին ճանաչել և դատապարտել խորհրդային բռնազավթման տարիներին ուկրաինացի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանությունը՝ Հոլոդոմորը, որի տարելիցն այս տարի նշվելու է նոյեմբերի 28-ին՝ շաբաթ օրը։
Չնայած՝ Հայաստանը մինչ օրս չի դատապարտել մարդկության դեմ կատարված այս հանցագործությունը, այնուամենայնիվ՝ Պահպանողական կուսակցությունը լիահույս է, որ ցեղասպանություն վերապրած, անկախության և ժողովրդավարության ուղին ընտրած հայ ժողովրդի ընտրյալները մարդասիրական խիզախություն կդրսևորեն, կճանաչեն և կդատապարտեն Հոլոդոմորը։
Պահպանողական կուսակցությունը նաև հորդորում է ՀՀ ԱԺ պատգամավորներին հիշատակի խոսք ասել և հարգանքի տուրք մատուցել Հոլոդոմորի միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակին։