Ուղիղ եթեր
Ներքին 32 րոպե առաջ - 15:14 26-11-2026

Հայաստանցի արտահանողները հոկտեմբերի պարտավորությունների դիմաց 4,47 մլրդ դրամ կստանան

ՀՀ կառավարությունը նախատեսում է 2026 թ. 4–րդ եռամսյակում էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել ընդհանուր 4 մլրդ 465,9 մլն դրամ՝ գյուղմթերքի, սննդամթերքի ու խմիչքի արտահանման, ինչպես նաև մթերման ծրագրերի շրջանակում հոկտեմբերին առաջացած պարտավորությունները փակելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Կառավարությունից վստահեցնում են, որ որոշումն ուղղված է արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանն ու տնտեսվարողների ծախսերի փոխհատուցմանը։

Հատկացվող գումարի առյուծի բաժինը՝ շուրջ 3,26 մլրդ դրամը, կուղղվի ջերմատնային արտադրանքի արտահանման աջակցությանը։

ՍԱՏՄ տվյալներով՝ հոկտեմբերին արտահանվել է շուրջ 5271,4 տոննա պղպեղ, 2351,9 տոննա լոլիկ, 135,8 տոննա ելակ, ավելի քան 3,2 մլն հատ վարդ և այլն։

Մյուս՝ 1,2 մլրդ դրամի չափով աջակցությունը բաժանվում է երկու ուղղության միջև։

Մասնավորապես, 408,3 մլն դրամը կտրամադրվի թարմ պտղի, սննդամթերքի ու խմիչքի արտահանման փոխհատուցմանը։

Եվս 794,6 մլն դրամ կուղղվի վերամշակման նպատակով Սյունիքի մարզից թզի և ՀՀ տարածքից դեղձի մթերման սուբսիդավորմանը։ Նախատեսվում է, որ ծրագրով վերամշակման նպատակով մթերվող դեղձի ծավալը կկազմի 6 388 տոննա։

Նշենք, որ մինչ այս հունիս-սեպտեմբեր ամիսների արտահանման աջակցության ծրագրով ստացված 531 դիմումի հիման վրա հայցվել էր 9,56 մլրդ դրամ, որից 8,2 մլրդ-ն արդեն վճարվել է։

Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ-բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։

Ամենից շատ դիտված

18:45 Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու տուն գնա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման․ Հարութ Սասունյան
16:00 Հանրային ճնշումը կհանգեցնի իշխանափոխության
18:00 Եթե սուտ լուր է, խի՞ դատի չեն տալիս․ 3 օրում 220-240 խոզ է վաճառվել, գնացեք գյուղ, նայեք՝ որտեղ են թաղել անկածներին
22:25 Իսակովի պողոտայում բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ
08:23 Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ «Հրապարակ»
20:08 ՔՊ–ից հեռացված Հայկ Սարգսյանը որևէ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ չունի
10:35 Քրեական ոստիկանները բացահայտել են uեռական թրաֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորվել է. ՆԳՆ
20:18 Մեր իշխանությունը Արցախը պահելու, Արցախը չտալու կռիվ է տվել. ՔՊ-ականը վրդովվեց լրագրողի հարցից
16:30 Եթե Սևանը վնասվեց, Արարատյան հարթավայրն էլ է վնասվելու․ Ամուլսարի շահագործման աղետալի հետևանքները
22:10 Ֆիլմի ուղերձը հայրենասիրությունն է, սիրել հայրենիքը, պայքարել ամեն մի թիզ հողի համար. Արամ Մխիթարյան